
Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52107172 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 288 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 959 մլն դրամ և ոչ մրցակցային՝ 329 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 910 912 319 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6726 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն: