Բաժիններ՝

Բյուջեի պակասուրդը հունվար-մայիսին գերազանցել է 76 մլրդ դրամը

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2016 թվականի հունվար-մայիսին կազմել են 441.4 մլրդ դրամ։ Ծախսերը նույն ժամանակահատվածում եղել են 517.78 մլրդ դրամ։ Այսպիսով, ՀՀ պետական բյուջեն առաջին 5 ամիսների կտրվածքով կատարվել է 76.37 մլրդ դրամի պակասուրդով, որը ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին։

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածում պետբյուջեի պակասուրդը 48.8 մլրդ դրամ էր։

Պետական բյուջեի եկամուտների մեծ մասը ձևավորվել է հարկերից և տուրքերից։ 2016 թվականի հունվար մայիսին հավաքագրվել է 420.1 մլրդ դրամ հարկ և տուրք։

Ամենից շատ բյուջետային մուտքեր ապահովել են հետևյալ հարկատեսակները՝ ԱԱՀ-ն (146.9 մլրդ դրամ), եկամտային հարկը (125.88 մլրդ դրամ) և շահութահարկը (58.2 մլրդ դրամ)։

budget-jan-may

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031