
Ժոզե Մանուել Բարոզուն պաշտոն է ստացել Goldman Sachs-ում

Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նշանակվել է Goldman Sachs International (GSI) ընկերության ոչ գործադիր տնօրեն։ Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը՝ ավելացնելով, որ Բարոզուն կլինի նաև Goldman Sachs-ի խորհրդական։
Ընկերության հաղորդագրությունը հիշեցնում է, որ Բարոզուն 2004-2014թթ. ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովը, իսկ դրանից առաջ՝ 2002-2004 թվականներին, զբաղեցրել է Պորտուգալիայի վարչապետի պաշտոնը։
Ընկերությունում համոզված են, որ նրա տեսլականը, դատողություններն ու խորհուրդները մեծապես կավելացնեն GSI-ի տնօրենների խորհրդի արժեքը՝ ի նպաստ իրենց բաժնետերերի և մեր ժողովրդի։