Բաժիններ՝

Lada-ն լավ չի վաճառվում

Lada ավտոմեքենաների վաճառքի ծավալները այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, նվազել են 15%-ով։ АвтоВАЗ ընկերության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այս հունիսին վաճառվել է 22229 ավտոմեքենա, իսկ 2015 թվականի հունիսին այդ ցուցանիշը 26416 էր։

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակի տվյալներով, Lada-ի վաճառքի ծավալները նվազել են 11%-ով։ 2016 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանում վաճառվել է 124353 Lada՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 140686-ի դիմաց։

Ավտոկոնցեռնի ղեկավար Նիկոլ Մորը նշել է, որ չնայած շուկայական անբարենպաստ հանգամանքներին՝ ընկերությունն այս տարի որոշակի աճի պոտենցիալ ունի։ «Մենք այսօր մոդելների լավ հասարակռշված  շարք ունենք՝ գործնականում բոլոր բյուջեների համապատասխան գնումների համար։ Բրենդի որակն ու հեղինակությունը կայուն կերպով աճում են։ Դա մեզ թույլ կտա հասնել մեր միջնաժամկետ նպատակին՝ մեծացնել մեծ քաղաքներում շուկայի մեր կշիռը, ամրապնդել արտահանումն ու դուրս գալ նոր շուկաներ», — ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս