Bank of America-ն պաշտոնապես գլխավորել է ֆինանսների աշխարհում ամենաազդեցիկ կանանցից մեկը
Սանազ Զաիմին Bank of America Merrill Lynch-ի վաճառքի ենթաբաժնում ֆիքսված եկամուտի, արժույթի և ապրանքների միակ ղեկավարն է:
Զաիմին այդ պաշտոնը ժամանակավոր հիմունքներով զբաղեցրել էր մարտին, երբ նրա համաղեկավար Բրայան Վիդոքը արձակուրդ էր մեկնել: Ուրբաթ, բանկի գլխավոր օպերացիոն տնօրեն Թոմ Մոնթագը հայտարարեց, որ նա այլևս չի վերադառնալու:
Այսպիսով, Սանազ Զաիմին այժմ միանձնյա ղեկավարն է, իսկ ծագող աստղ Քարեն Ֆանգը զբաղեցրել է FICC վաճառքի ղեկավարի պաշտոնը:
Goldman Sachs-ի նախկին բանկիրը 2009թ. տեղափոխվել է Bank of America: Սանազը Evening Standard-ի և Financial News-ի կողմից բազմիցս դասվել է Միացյալ Թագավորության ամենաազդեցիկ մարդկանց շարքին:
FICC վաճառքի ղեկավարի պաշտոնը Սանազ Զաիմիին դարձրեց ֆինանսական աշխարհի ամենաազդեցիկ կանացից մեկը: