Բաժիններ՝

Ո՞ր դեպքում կարելի է դուրս գրել ճշգրտող հարկային հաշիվ

Հարց

Ո՞ր դեպքում կարելի է դուրս գրել ճշգրտող հարկային հաշիվ:

Պատասխան

Մատակարի կողմից ճշգրտող հարկային հաշիվ կարող է դուրս գրվել հետևյալ դեպքերում.

  1. եթե գնորդը հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը),
  2. եթե մատակարարը հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը),
  3. եթե մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են. օրինակ` ապրանքների կամ ծառայությունների արդյունքներն ընդունելու ժամանակ պարզվում է, որ փաստացի ստացված ապրանքների քանակը կամ ծառայությունների ծավալները պակաս են հարկային հաշվում նշված քանակից կամ ծավալից,
  4. եթե պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները վերադարձվում են մատակարարին:

Պատասխանի համար հիմք է ծառայում ՀՀ Կառավարության 11.11.2010թ. «Հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը հաստատելու մասին» N 1504-Ն որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930