Բաժիններ՝

Ինչպե՞ս շուկայում հայտնվեց սառը սուրճը

Սերժիո Զիման՝ Coca-Cola ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար, գովազդի հայտնի մասնագետ, մի խոսքով մարկետինգի ոլորտի դեմքերից.

Մի անգամ, երբ դեռ Զիմանն աշխատում էր McCann Erickson-ում, նրան ուղարկում են Ճապոնիա, քանի որ այստեղ յուրաքանչյուր ամառվա սկզբին սուրճի սպառումը անկում էր ապրում:

«Nescafe» սուրճը նույնպես այդ խնդիրն ուներ, ուստի Զիմանի առաջադրանքն էր լուծում տալ այդ խնդրին: Զիմանի հետազոտությունները ցույց տվեցին, որ ճապոնացիները տաք եղանակի չեն սիրում խմել տաք սուրճ, ուստի այլընտրանք էր պետք: Դե եթե պահանջարկը կա, ապա պետք է նաև առաջարկ ներկայացնել: Այդ ուսումնասիրությունից հետո Զիմանն առաջարկում է սառը սուրճի գաղափարը, որից հետո վաճառքները ցնցում են սպասելիքները: Ընդամենը նոր տեսականու ավելացում և վերջ:

Գտեք պատճառը, թե ինչու ձեր ապրանքը խնդիրներ ունի վաճառքի հետ, միգուցե խնդիրը հենց սովորու՞յթն է:

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս