ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատար է
2017 թ. դեկտեմբերին «IPM Research» Հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի կողմից իրականացվել է «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիությունը» հետազոտությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առավել ճանաչելի բանկը Հայաստանում:
Հարցմանը, որն իրականացվել է պատահական ընտրության սկզբունքով, մասնակցել են 18-ից մինչև 55 տարեկան 1,200 բնակիչներ Երևանից և Հայաստանի չորս խոշոր քաղաքներից (Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Դիլիջան)։
Հետազոտության ընթացքում բացահայտվել Top of Mind ցուցանիշը՝ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը (առաջին բանկը, որը հիշատակում են հարցվողները), ըստ որի ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը։ ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը կայուն աճում է 2014 թ.-ից, և 2017 թ.-ին գրանցել է ցուցանիշի ամենաբարձր մակարդակը (22.4 %):
Հետազոտության արդյունքները վկայում են այն բանի մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ինչպես Երևանում, այնպես էլ մարզային քաղաքներում.
– ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հանպատրաստից ճանաչելիույան ընդհանուր ցուցանիշով (67,02%), հուշումով ճանաչելիության ցուցանիշով և MA Index-ով, որը բնորոշում է բրենդի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ՝ հարցվողների 63,8%-ը առաջին հերթին հիշատակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը;
– Բավարարվածության գործակցով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ հարցվողների 19,9%-ը ճանաչում են ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես իրենց հիմնական բանկ: