Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը կարգադրեց գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել

«Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանւոր տեղեկատվությունը փոխանցել շահագիրգիռ մարմիններին:

Վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տնտեսական զարգացման նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց նաև ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկերտ ժամկետներում կատարման և համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդմ` տնտեսական ծրագրերի մշակման ու ներկայացման նպատակով:

Կ.Կարապետյանը նաև կարգադրեց գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728