
Հին աշխարհամասի նոր մեքենաները. Որ մակնիշն են նախընտրում եվրոպացիները (գծապատկերներ)

Եվրամիության երկրներում 2017 թվականին վաճառվել է 15 137 732 նոր մարդատար ավտոմեքենա։ 2016 թվականի համեմատ՝ նոր մեքենաների վաճառքը ավելացել է շուրջ կես միլիոնով կամ 3.4%-ով։
Մոդեքս խորհրդատվական ընկերության կողմից մշակված տվյալների համաձայն՝ նոր մեքենաների վաճառքի խոշորագույն եվրոպական շուկան Գերմանիան է, որտեէ 2017 թվականին վաճառվել է 3 441 262 մեքենա։
Երկրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է (2 540 617 մեքենա), երրորդում՝ Ֆրանսիան (2 110 748 մեքենա)։ 1 միլիոնից ավելի շատ նոր ավտոմեքենա է վաճառվել նաև Իտալիայում և Իսպանիայում։
Ինչ վերաբերում է նախընտրելի մակնիշներին, Եվրոպայում ամենատարածվածը Volkswagen-ն է՝ շուկայի 10.9%-ը։ Երկրորդ տեղում Renault-ն է՝ 7.5%, երրորդում՝ Ford-ը՝ 6.7%։
Առաջին հնգյակում են նաև Peugeot-ն և Opel-ը (6-ական տոկոս)։