Բաժիններ՝

«Այս պահին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագրի խզման հարց չկա». Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված քրեական գործերին և երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընկերության ղեկավարի հանդիպմանը, նշեց, որ ընկերության հետ լրիվ բնական և կոնստրուկտիվ հարաբերություններ են:

«Երեկվա հանդիպմանը ես մասնակցել եմ, և քննարկումների օրակարգը երկաթգծի հետագա զարագացումը և դրա հետ կապված ռազմավարությունն էր: Այս պահին պայմանագրի խզման վերաբերյալ հարց ընդհանրապես չկա»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031