Բաժիններ՝

«ՀՀ տնտեսության զարգացման հիմքում տեսանելի է անհատական ջանքը, տրամադրությունն ու ընկալումը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին:

Բացման խոսքում վարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ նման հանդիպումներն արդեն կրում են հաճախակի բնույթ, նաև կարևորեց նման քննարկումներտ՝ «մտագրոհի» տեսանկյունից:

«Տնտեսագիտության առումով շատ կարևոր է վերջին շրջանում ավելի հաճախ ու բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ կարևոր գործոն են դառնում հոգեբանությունը և տրամադրությունը: Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա, որ հանրային տրամադրությունները, սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան չոր թվերը և թվերի համադրությունը»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա, Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում տեսանելի է անհատական ջանքը, անհատի տրամադրությունն ու ընկալումը: Ուստի 2019  թվականը և ընթացիկ տնտեսական վիճակը և ցուցանիշները, որոնք կան, գալիս են ապացուցելի տվյալ թեզի ճշմարտացիությունը:

«Կարծում եմ՝ Հայաստանում տնտեսական գործունեության համար շատ լավ տրամադրություն է ստեղծվել և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրության պահպանումը: Իհարկե, կան բազմաթիվ կանոնակարգումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ավելի ընդլայնելու հարցեր, որոնք մեզ համար առաջնահերթություններ են: Նման քննարկումների ժամանակ մենք պետք է հասկանանք, թե որ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի ամեն ինչ լինի առավել արդյունավետ»,-շեշտեց վարչապետ Փաշինյանը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս