Բաժիններ՝

«Ներդրողներին չեն ստիպում ներդրումներ անել որևէ երկրում, դրա համար միայն պայմաններ են ստեղծում». Արսեն Ղազարյան

«Ներդրողներին չեն ստիպում ներդրումներ անել որևէ երկրում, դրա համար միայն պայմաններ են ստեղծում: «Սպայկայի» խնդիրը լուծված է, վերդասավորումներով աշխատում են, արտահանումը մեծացնում է, հարցը չպետք է ուռճացնել»,- այս մասին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչը կարող է ստիպել գործարարաներին ներդրումներ կատարել Հայաստանում, հաշվի առնելով «Սպայկայի», «ՍանիՏեքի» և այլ ընկերությունների հետ տեղի ունեցած գործողությունները:

Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը, ապա Արսեն Ղազարյանի խոսքով՝ իրենց միությունը ևս կոչ է արել խստիվ պահպանել էկոլոգիական նորմերը և Ամուլսարը գործարկել, քանի որ այն յուրահատուկ ներդրումային ծրագիր է  Հայաստանի համար և կարևոր ճյուղ է:

«Այն դրսից լուրջ կապիտալ է Հայաստանի համար, որը պետք է աշխատի: Տնտեսությունը կենդանի օրագանիզմ է, որի պարագայում մենք պարբերաբար ունենալու ենք միջին կամ խոշոր ներդրումների հետ կապված վարչարարական խնդիրներ, անբարեխիղճ աշխատանքներ, երբ ներդրողները կարող են իրենց պայմանագրերը խզեն: Այդ պատճառով էլ ներդրումների համար առաջին հերթին պետք է ապահովեն պայմաններ:

Մենք այսօր դրա քաղաքական կամքն ունենք: Դրսի կապիտալն ուշադիր հետևում է, թե հեղափոխություն արած ազգը հետևողակա՞ն կլինի ամեն ինչին: Մեզ ժամանակ է անհրաժեշտ այս ամենի համար: Մեր փոքր շուկան այսօր մեծ հնարավորություններ է տալիս ամեն ինչ անել Հայաստանում ու Հայաստանի միջոցով»,- նշեց Արսեն Ղազարյանը:

Նա նաև ընդգծեց, որ մոտավորապես երեք տարի անց Հայաստանը կտեսնի խոշոր ներդրումային ծրագրերի ներկայությունը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս