
Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը աճել է արձանագրում

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանման ծավալը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 11 տոկոսով ավելացել է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս մասին վկայում են հանրապետության Գինու ազգային գործակալության հրապարակված տվյալները։
Ըստ գերատեսչության տվյալների, Ռուսաստանն առաջվա պես առաջին տեղն է զբաղեցնում վրացական այդ ալկոհոլային ապրանքատեսակը ներմուծող երկրների շրջանում: Երկրորդ տեղում Ուկրաինան է: Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանն Ուկրաինա է արտահանել ավելի քան 6,7 մլն շիշ գինի, ինչը 0,3 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ:
Առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը: Ինն ամսվա ընթացքում Վրաստանիg այս երկիր է արտահանվել ավելի քան 5,3 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: