
Deutsche Bank-ը 51 մլրդ դոլարի ակտիվներ է վաճառել Goldman Sachs-ին

Deutsche Bank-ը Միացյալ Նահանգների Goldman Sachs-ին է վաճառել 40 միլիարդ ֆունտ ստեռլինգ (51 միլիարդ դոլար) անվանական արժեքով արժեթղթերի թղթապանակ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ, եւ նշել, որ Գերմանիայի բանկն ազատվում է իրեն ոչ պետքական ակտիվներից:
Գործարքի առարկա են դարձել emerging markets-ի պարտաթղթերը:
Դրանք եղել են ստորաբաժանման հաշվեկշռում, որի գործառնությունը բանկը պլանավորել է դադարեցնել, նշում են գործակալության աղբյուրները:
Deutsche Bank-ը հրաժարվում է գործարարության այն ուղղություններից, որոնցում չի կարողացել հաջողությամբ մրցակցել այլ բանկերի հետ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: