ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության ճյուղերի համախառն արտադրանքն աճել է 1.5%-ով
ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության ճյուղերի համախառն արտադրանքի ծավալը 2021-ին, ընթացիկ գներով, կազմել է 850 մլրդ 96.2 մլն դրամ (մոտ 1 մլրդ 738 մլն 402.5 հազար ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա համեմատ աճել 1.5%-ով։
Գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին թողարկվել է 819 մլրդ 311.9 մլն դրամի արտադրանք կամ 2020-ի նույն ամիսների ցուցանիշից 1.4%-ով ավելի, որից բուսաբուծության ճյուղի ծավալը կազմել է 383 մլրդ 850.3 մլն դրամ (ցուցանիշը ներառում է նաև հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը` բնահողի պատրաստում, ցանք և այլն) և 2019-ի ցուցանիշը գերացազնցել 2.3%-ով, իսկ անասնապահության ոլորտում թողարկվել է 435 մլրդ 461.6 մլն դրամի արտադրանք (աճը՝ 0.6%)։
Ձկնորսության ոլորտի արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 30 մլրդ 784.3 մլն դրամ, որը 2019-ի ցուցանիշից 4.4%-ով ավելին է։