ԵԱՏՀ-ն 2020 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի անկումը կանխատեսում է 3,9 տոկոսով
2020 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազումը, նախնական տվյալներով, կազմել է 3,9 տոկոս, մամուլի ասուլիսում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
2021 թվականին սպասվում է, որ միության ՀՆԱ-ն կաճի 3,2 տոկոսով, հավելել է նա: «Նախնական տվյալներով՝ 2020 թվականի տվյալներով՝ ՀՆԱ-ի որոշ նվազում սպասվում է, ճշգրտված տվյալները կլինեն փոքր-ինչ ավելի ուշ, բայց առայժմ դա գնահատվում է 3,9 տոկոս: Բայց այն կանխատեսումները, որոնք արել է հանձնաժողովը, վկայում են, որ մեզ մոտ 2021 թվականը կլինի հաջող, եւ մենք սպասում ենք մեր միության երկրների տնտեսությունների աճ առնվազն 3,2 տոկոսով»,- ասել է Մյասնիկովիչը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճը կշարունակվի նաեւ հետագայում: «Անտարակույս, այդ միտումը կպահպանվի»,- եզրափակել է Մյասնիկովիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: