«ԵԱՏՄ ստեղծումը, ընդհանրապես, հենց հիմնավորվում էր էներգակիրների՝ սկզբում էլեկտրանէերգիայի, ապա նաև՝ գազի ու նավթի ընդհանուր շուկայի ստեղծման գաղափարով, և հետևաբար, սպասելի էր, որ վաղ թե ուշ պետք է լինեն կոնկրետ քայլեր, բայց որպեսզի կարողանանք գնահատականներ տալ, պետք է հասկանանք, օրինակ, գազի դեպքում գնագոյացումն ինչպե՞ս է կատարվելու»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին նիստի քննարկումների արդյունքներին՝ նշեց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
«Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը» Հայաստանում անցկացվում է իններորդ անգամ. այս տարի փառատոնի հովանավորներից է ԱԿԲԱ Ֆեդերացիան:
Պարզվում է, միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների քանակը Հայաստանում շատ ավելին է, քան կառավարությունը կանխատեսել էր։ Այդ պատճառով որոշել են այնպես անել, որ միկրոձեռնարկատերերի թիվը կրճատվի։
Ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով` դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) տեմպը շարունակում է բարձր մնալ: Այնուամենայնիվ, վերջին երկու ամիսներին նկատվում է աճի տեմպի որոշակի դանդաղում:
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ավետել է «նոր բացարձակ ռեկորդի մասին». խոսքն ամենևին գնաճի ռեկորդային ցուցանիշների մասին չէ, որոնց ամեն օր բախվում է քաղաքացին, այլ նոր աշխատատեղերի մասին:
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում ավետեց հերթական «ռեկորդի» մասին. «2022 թ. սեպտեմբերին մենք եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր՝ բացարձակ ռեկորդ ենք սահմանել. ՀՀ պատմության համար, և 2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691.087 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10.000-ով: Իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին՝ 681.050 աշխատատեղ»:
Բալթյան երկրների և Ֆինլանդիայի էներգացանցերի կարգավորիչները որոշել են հետաձգել բնական գազի տարածաշրջանային շուկաների միավորումը մինչև 2024 թվականի հոկտեմբեր: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ հղում անելով Լիտվայի Էներգետիկայի կարգավորման պետական խորհուրդին։
Ընկերության կոմերցիոն տնօրեն Անա Միրիանաշվիլին ասել է, որ ներմուծող ընկերության ստեղծումը մեծացրել է «Չելթի գինեգործություն» ընկերության վստահությունը, քանի որ սպառողի համար մեծ հարմարություն է արտադրողից ապրանք գնելը։
«Ամերիա Բիզնես» թվային հարթակ. նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով մամուլի ասուլիս՝ ՈւՂԻՂ
Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի» ստարտափն ու սկսել զբաղվել օրգանական տարբեր թափոնների վերամշակմամբ։ Երիտասարդ կենսաբաններն օգտագործելով սուրճի թափոնները՝ ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ:
Կոնվերս Բանկը հայտարարում է AMCOVSB2BER5 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով և AMCOVSB2AER7 տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով պարտատոմսերի մարման և արժեկտրոնների վճարման մասին: Մարվել է 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմս, ինչպես նաև վճարվել է մոտ 100 մլն ՀՀ դրամ արժեկտրոնային եկամուտ:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 9 ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից. այս ոլորտը, ինչպես վերջին տարիների բոլոր վիճակագրությունների դեպքում, գրանցել է անկում:
Տարեվերջին կունենանք 14 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, եթե դրամի արժևորումը շարունակվի
Ասֆալտապատումը բնական հունով ընթանում է. նախարար
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները, ստուգումների և ուսումնասիրությունների նյութերը հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակում:
Ի՞նչ է սպասվում ջրի սակագնին
Հանձնաժողովի նախագահի հայտարարությունն արդեն իսկ որոշակի կասկածների տեղիք է տալիս։ Եթե պարզվի, որ իսկապես գործ ունենք արհեստական դեֆիցիտի հետ, ապա դա նշանակում է, որ շուկայի մասնակիցները չարաշահելով իրենց դիրքը՝ փորձել են այդ ճանապարհով բարձրացնել գները և սպառողների հաշվին լրացուցիչ շահույթներ ստանալ։
ԵՄ էներգետիկայի նախարարները աջակցություն են հայտնել տարածաշրջանի համար գազի համատեղ գնումներին՝ մինչև հաջորդ ձմռանը պահեստարանները լցնելու համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ-հաճախորդները ռուսաստանյան ՎՏԲ բանկի հաճախորդներից կկարողանան ակնթարթորեն ստանալ գումարներ ՀՀ դրամով իրենց հաշվին կամ քարտին՝ տրամադրելով ուղարկողին միայն բջջային հեռախոսահամար: Միջազգային փոխանցումները դեպի բարեկամ երկրներ հասանելի են ВТБ Онлайн հավելվածի սեփական ծառայությունում: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր ծառայությունը։
Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր: Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին:
ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:
Կենտրոնական բանկը հակադարձում է կառավարությանը
Հայաստանում 2023 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական բյուջեն ավելացնել 160 մլրդ դրամով, այսպիսով` այն կկազմի շուրջ 505 մլրդ դրամ: Պետբյուջեով նախանշված է նաև, որ դրամային արտահայտությամբ պետական պարտքը կնվազի:
Ներմուծման անկումն ինն ամսվա ընթացքում 15-16 տոկոս է՝ ըստ արժեքի եւ ըստ քաշի:
2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։
Մինչ Հայաստանում հակառուսական տրամադրություններն ակտիվանում են, ռուսական շուկայից Հայաստանի տնտեսական կախվածությունը գնալով մեծանում է։ Դա ակնհայտորեն երևում է հատկապես արտաքին առևտրի, մասնավորապես՝ արտահանման ցուցանիշներում։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։
Կառավարության բախտն այս տարի ակնհայտորեն բերեց. ի տարբերություն շատ երկրների, ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները Հայաստանի տնտեսության օգտին էին։ Դրանք մեծապես նպաստեցին տնտեսական աճի բարձր ցուցանիշների ապահովմանը։
Եվրոպայում գնաճը շարունակում է աճել արագ տեմպերով: Սեպտեմբերին այն ևս մեկ անգամ թարմացրել է ռեկորդները՝ եվրոգոտում կազմելով գրեթե 10%, իսկ Եվրամիությունում՝ միջինը գրեթե 11%: Թվերով Եվրոպան արդեն ռեցեսիայի մեջ է։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Խոշորների վճարած հարկերն ավելացել են, բայց երբեմն այդ ավելացումները զավեշտի են հասնում. կառավարությունը բյուջեի փողը մի գրպանից հանել, դրել է մյուս գրպանն ու համարել, որ հարկային եկամուտ է ստացել։ Փաստացի հարկային եկամուտ չի ստացել, բայց այնպես է ստացվել, որ ստացել է ու արտացոլել խոշորների վճարած հարկերի մեջ։