Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Առաջարկեցի ասել այդ մասին Ֆ. Սարգսյանին` այն ժամանակվա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին։ Ջահուկյանը թեքեց երեսը, իսկ այդ օրը նա… հոսանքի վճարը տալու գումար չուներ: Երկրորդ մեծությունն Էդվարդ Ջրբաշյանն էր։ Հզոր գիտնական էր նաեւ նրա եղբայրը՝ անվանի հայ մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը։ Ժամանակին կողք կողքի տուն էին կառուցել։ Կատակում էին, թե վանեցի են, տների թիկունքներն իրար են տվել, որ մի պատ շահեն։
Ռուսաստանի նկատմամբ եվրոպական սանկցիաների մասին լավատեղյակ եք: Արդյունքում վառելիքի միջազգային գները էլ ավելի աճեցին: Սկզբում կովիդն էր աճի պատճառը:
Զարգացման ասիական բանկն (ԶԱԲ) այս տարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրների համար տնտեսական զարգացման կանխատեսումը 5,2 տոկոսից նվազեցրել է մինչեւ 4,6 տոկոս: Այդ մասին ասված է այդ ֆինանսական կազմակերպության, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, հուլիսի 21-ին տարածված զեկույցում:
44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարության որոշմամբ` 2021թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելքը, որը կառավարության մեկ այլ որոշմամբ երկարաձգվեց ևս 6 ամսով:
«Ոչ մի հիմնավորում չկա. թող բերեն ծախսերի հիմնավորումները: Դրանք կամայական որոշումներ են, որոնց միակ նպատակը բանկերը հարստացնելն է, բանկերի սեփականատերերին հարստացնելն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Ատոմ Մարգարյանը:
Կոնվերս Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) է առաջարկում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, մինչև 12 ամիս մարման ժամկետով վարկավորում՝ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանում գործող տարադրամի փոխանակման կետի առաջարկած՝ տարադրամի առուվաճառքի գները հուլիսի 16-ի դրությամբ, որոնք կտրուկ տարբերվում են մայրաքաղաքի մյուս փոխանակման կետերի առաջարկած գներից:
«6.2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր ենք սկսում». Նիկոլ Փաշինյան
Քանի՞ միլիոն դոլարի ներդրում է արել 5 ամսում Հայաստանը Թուրքիայի տնտեսության մեջ
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Հուլիսի 1-ից սկսած Հայաստանում այլևս հնարավոր չէ կանխիկով բնակարան գնել։ Բնակարան գնելու համար գնորդը պարտավոր է գումարը մուտք անել բանկ և փոխանցել բնակարանի սեփականատիրոջ բանկային հաշվին։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների փոխհաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինն ընթացիկ տարում կարող է հասնել 80 տոկոսի, հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան:
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ԵՄ–ի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ որոշ պարզաբանումներ է պահանջում:
Բանկային գաղտնիքը՝ խաղալիք. ՊԵԿ-ն ուզում է հասանելիություն ստանալ հարկատուների բանկային հաշիվներին
«Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարության հետ գործակցության ուղիներ նախանշել, որոնց հստակեցումից հետո անմիջապես գործունեություն ծավալել Հայաստանում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
«Հյուսիսային հոսքի» միջոցով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին՝ հուլիսի 21-ին՝ պլանային սպասարկման ավարտից հետո: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ռուսական գազի լիակատար անջատումը վառելիքի պակասի կհանգեցնի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ այնտեղ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում 6 տոկոսով, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման մեջ:
Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ): Ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին:
Հուլիսի 19-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․56-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։
2022 թվականի վեց ամսում Վրաստանի եւ Ռուսաստանի առեւտրական շրջանառությունը կազմել է ավելի քան 962 միլիոն դոլար, ինչը 32 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակամիջոցից: Այս մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 19-ին հրապարակված տվյալները: Ռուսաստանը գտնվում է երկրորդ տեղում Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերների թվում:
Թեհրանը եւ Անկարան համաձայնության են եկել երկարաձգելու Իրանից Թուրքիային գազի մատակարարումների շուրջ՝ ավելի վաղ կնքված 25-ամյա համաձայագիրը: Հուլիսի 19-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:
ԵՄ-ն ասում է՝ ապրեք հայեր, բայց մենք Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիր ենք կնքում. Արմեն Աշոտյան
«Միրզոյանն ու Բայրամովը մի հարցում 100 տոկոսով համակարծիք են եղել․ Հայաստանում ընդդիմության բերանը պետք է փորձել փակել»․ Աշոտյան․ ՈՒՂԻՂ
ՊԵԿ-ը հայտնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։
Ե՞րբ է կառավարության այլընտրանքը դուրս գալու բաց ծով
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ ՀՀ օրակարգում առաջնային թեմաներից է համարվում հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածություն կա, և, ինչպես հայտնի է, այն առայժմ բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.