Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին ու ազդարարել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:
Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
2021 թվականը բավական բարդ տարի էր, սակայն 2022 թվականը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար նույնպես հեշտ ժամանակահատված չի լինելու։ Եվ սա սոսկ հոռետեսական կարծիք չէ, այլ տպավորություն՝ հիմնված փորձագիտական շրջանակների գնահատականների ու առկա ցուցանիշների և իրավիճակի վրա: Նախ՝ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ի վերջո, այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության նախաճգնաժամյան՝ 2019 թվականի մակարդակին։
Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Այսինքն՝ կլինի այնքան, ինչքան հիմա է՝ 1000 խորանարդի համար՝ 165 դոլար։
2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանին 248.2 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու մասին ծրագիրը։
Իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, որքան էլ դա շատ ցավոտ կարող է լինել։ Այդ նպատակով արդեն նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնց առաջին հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին։ Այդ հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի իշխանությունը հերթական ժեստն է անում Թուրքիային՝ հրաժարվելով թուրքական ապրանքների ներկրման վրա կիրառվող էմբարգոյի ժամկետը երկարացնելուց։
Երկրագնդի ավելի քան 250(ճանաչված ու չճանացված) երկրների շարքում առկա են ընդամենը մեկ տասնյակից ավելի երկրներ(հիմնականում՝ տնտեսապես անհաջողակ) որոնք կիրառում են ներքին կանխիկ դրամաշրջանառութան կացնային սահմանափակումներ։ 300 հազար դրամին համարժեք սահմանաչափ ընդամենը մեկ երկրում է։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Պետական գնումների ոլորտում առկա իրավիճակի և վտանգների մասին 168.am-ը զրուցել է Գնումների աջակցության կենտրոնի ղեկավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Հասմիկ Ենգոյանի հետ:
Ակբա բանկը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց յուրօրինակ ծրագիր՝ բանկի կողմից թողարկվող Mastercard, Visa, ArCa և AmEx վճարային համակարգերի քարտերով իրականացված յուրաքանչյուր վճարման 0.3%-ն իր շահույթի հաշվին ուղղելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Մի քանի ամիս անընդմեջ նվազելուց հետո, տպավորություն է, թե տարեվերջին ընդառաջ՝ Հայաստանի տնտեսությունը հանկարծ սկսել է «վերելք ապրել»։
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ խոստանալով թեթևացնել պետության ֆինանսական բեռը։ Բայց փաստացի հակառակն է անում՝ պետության բեռը գնալով ծանրանում է։
Blockchain.com-ը տեղեկացրել է, որ աշխարհի առաջին կրիպտոարժույթի՝ բիթքոյնի 90%-ն արդեն «արդյունահանվել» է (mining) է և շրջանառության մեջ է դրվել։
Անցած տարի Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել 2020թ. ճգնաժամից հետո։ Թեև դեռևս հայտնի չեն տնտեսական աճի վերջնական ցուցանիշները, այնուհանդերձ 2021թ. աճի ակնկալիքները 4,5-5 տոկոսի սահմաններում են։
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը:
Երկնիշ տնտեսական աճի փոխարեն` երկնիշ գնաճ. սա 2021 թվականի միակ բացասական ցուցանիշը չէ: Մասնագետները մեկ անգամ չէ, որ ահազանգել են ավելացող արտաքին պարտքի ֆոնին ներդրումների բացակայության, տնտեսական ակտիվության դանդաղ աճի մասին:
Անցած տնտեսական տարին շատ տխուր դասավորվեց Հայաստանի համար։ Երբևէ երկիրն այսքան հուսահատված ու հուսալքված չէր եղել։ Պատերազմում կրած ծանր պարտության հետևանքները զգացնել տվեցին ամբողջ տարվա ընթացքում։
Դեկտեմբերի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը կշարունակի իր գործունեությունը նոր հարմարավետ գրասենյակում, որը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Բուզանդ փող. 17, շինություն թիվ 234։
Ոչ մի հույս չկա, որ այս տարի մարդիկ ավելի լավ են ապրելու, քան ապրում էին նախորդ տարի։ Անցած տարվա համատարած թանկացումներից հետո, կյանքի պայմանները Հայաստանում այս տարի ևս կշարունակեն վատանալ։
ՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների սակագները:
Նոր սակագները կգործեն 2022 թվականի հունվարի 1-ից:
2002թ. դեկտեմբերից մինչև 2021թ. նոյեմեբերն ընկած ժամանակաշրջանում Թուրքիայի պետական գանձարանի ներքին պարտքն ավելացել է 1 տրիլիոն 116 միլիարդ լիրայով, իսկ արտաքին պարտքը՝ 1 տրիլիոն 298 միլիարդ լիրայով։
BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) կողմից ստեղծված Զարգացման նոր բանկը (ԶՆԲ) հավանություն է տվել եւս մեկ նոր անդամի ընդունմանը ֆինանսական հիմնարկության կազմում, որը կդառնա Եգիպտոսը:
Տոկիոյի ֆոնդային սակարանի Nikkei հանգուցային ինդեքսը 2021 թվականին 2020 թվականի մակարդակի համեմատությամբ 4,9 տոկոսով ամրապնդվել է:
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 30-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 1 000 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում հուն
Արտոնյալ բաժնետոմսերը հնարավորություն են տալիս ներդրողին ստանալու հաստատագրված շահաբաժիններ: Յունիբանկի բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան, թողարկման ծավալը՝ մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ: Ցուցակման գործընթացն էապես բարձրացնում է աժեթղթերի գրավչությունը. ՀՀ օրենսդրության համաձայն՝ բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները հարկման ենթակա չեն:
v
Բյուջեի եկամտային մասը 2021 թվականին կատարել ենք. ՊԵԿ նախագահ:
2021 թվականին բոլորից շատ հարստացած ռուս միլիարդատերերի ցանկը գլխավորել է Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը: Նրա կարողությունն աճել է 13,81 մլրդ դոլարով՝ հասնելով 17,24 մլրդ-ի:
Արտագաղթը շարունակվելու և գուցե ավելի մեծ տեմպերի է հասնելու նաև հաջորդ տարի՝ հաշվի առնելով՝ ինչպես անվտանգության հետ կապված խնդիրները, այնպես էլ՝ սոցիալական լարվածության խորացումը։ Մինչ անվտանգության ոլորտում առաջընթաց չկա, արդեն հայտնի է, որ թանկացումներ են լինելու հանրային ծառայությունների դեպքում։ Պակաս պասիվ չի լինելու նաև գնաճը, որին սպառողներն առնչվելու են հաջորդ տարի։