Երկուշաբթի օրը նավթի գները կտրուկ նվազում են՝ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության կարգավորման հույսերի ֆոնին։
Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ։
Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին կրկին ակտիվություն է նկատվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է անշարժ գույքի շուկայի մասնագետ Անդրանիկ Հարությունովը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
Գլոբալ մատակարարման շղթաները փոփոխվում են, և տարածաշրջանային կապը կենտրոնական տեղ է գրավում: Իրանն ու Հայաստանը դիրքավորվում են փոխակերպող առևտրային միջանցքի սրտում. գրել է Financial Tribune-ն:
Արտաքին առևտրի դեֆիցիտը հունիսին կազմել է 10.370 մլրդ դոլար, ինչը 26.2 %-ով ավելի է նախորդ տարվա 8.218 մլրդ դոլար ցուցանիշից։
Երկու տարի առաջ իշխանությունները համառորեն համոզում էին, որ Հայաստանում պետք չէ ցորեն աճեցնել, որովհետև ցորենի արտադրությունը ձեռնտու չէ։ Ասում էին՝ ցորեն կարող ենք դրսից էլ բերել, ոչ մի խնդիր չկա, ցորեն աճեցնելու փոխարեն՝ պետք է ինտենսիվ այգիներ հիմնել։ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր իջևանցիներին խորհուրդ տալիս սալոր տնկել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հիմնավորում էր, թե […]
Հուլիսի 31-ին Դատախազությունը հայտնել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ««Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»։
Թուրքիան, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի (LAK) երկրների հետ հարաբերությունների զարգացման ռազմավարության շրջանակներում, շարունակում է ամրապնդել իր տնտեսական ներկայությունը տարածաշրջանում:
Վերջերս հայկական ԱԷԿ-ի (Մեծամորի) ղեկավարության այցը բուլղարական «Կոզլոդույ» ԱԷԿ դժվար է գնահատել՝ որպես խորհրդային ինժեներատեխնոլոգիական դպրոցի շրջանակներում ստեղծված երկու ատոմային օբյեկտների միջև փորձի հերթական փոխանակում:
«2026 թվականի հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.8 տոկոս։ Նպատակային ցուցանիշից բարձր գնաճը դեռևս հիմնականում :կապված է էներգառեսուրսների գնաճի հետ»
Թուրքիայի պետական նավթագազային կորպորացիան (TPAO) պաշտոնապես դարձել է Բուլղարիայի սևծովյան «Khan Tervel Blok 1-26» հանքավայրում նավթի և բնական գազի հետախուզման լիցենզիայի 33 տոկոսի բաժնետերը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան:
Կիևի հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը ԱՄՆ-ին իրավունք է տալիս ցանկացած պահի գալ Ուկրաինա և վերցնել գրեթե այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արմեն Հովասափյանը գրում է. «Խրուշչովյան ցիլինդրով հայտնի անձը, ով այսօր առավոտյան հպարտ ու «գործունյա» դեմքի իմիտացիայով ֆռֆռում էր հրապարակում, վերջին մեկ ամսվա ընթացքում զբաղված է բացահայտ քաղաքական ռեկետով, և փաստացի մարդկանց սեփականությունը խլելու գործով։
10-րդ հոբելյանական Seaside Startup Summit-ը (Սիսայթ ստարտափ սամմիթ) Սևանի ափին մեկ խոշոր վրանային ճամբարում է հավաքել ստարտափների, մենթորների, գործարարների, ծրագրավորողների, պետական կառույցների ներկայացուցիչների, ներդրողների աշխարհի տարբեր անկյուններից։
ՀՀ կառավարությունն օրերս որոշում է ընդունել տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու մասին։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։ Ենթադրվում է, որ սահմանափակումը կգործի կես տարվա ընթացքում։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանն ասաց, որ Կառավարության անցած նիստում ձկնաբույծներին աջակցելու ծրագիր է քննարկվել։ Ճիշտ է, այն ամբողջովին չի լուծում իրենց խնդիրը, սակայն որոշ չափով իրավիճակը կմեղմացնի։
Գինու վաճառքից Հայաստանի արտահանման հասույթի գրեթե 70 %-ը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին։ Միավորումից հանրապետության դուրս գալու դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել գինու արտահանման զգալի մասը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վիճակագրական ծառայությունների տվյալները։
2025 թվականի ընթացքում անշարժ գույքը վարձակալությամբ հանձնած քաղաքացիները պետք է սահմանված ժամկետներում կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է գործընթացի հիմնական քայլերի մասին և ներկայացնում հարկային հայտարարագրման ու վճարման կարգը։
Հայաստանը տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։
Հայաստանում առաջարկվում է սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորների շինություններին, պահեստային տարածքներին և բաց հրապարակներին ներկայացվող պարտադիր պահանջներ։ Օպերատորի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 600 քառակուսի մետր, իսկ տեսահսկման նյութերը պահպանվեն նվազագույնը 90 օր։
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Ղրղզստանին վառելիք մատակարարելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում են «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին Ղրղզստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցություններից հետո հայտարարել է Ղրղզստանի էներգետիկայի նախարար Ալտինբեկ Ռիսբեկովը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կարող է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ Ռուսաստանի հետ իր վեճը հանձնել միջազգային արբիտրաժ:
Նավթի գները նվազում են այն ազդակների ֆոնին, որ Պարսից ծոցի տարածաշրջանում արդյունահանվող հումքը շարունակում է մատակարարվել համաշխարհային շուկա՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության շարունակությանը։
ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2%-ի չափով։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը դժվարություններ չի ստեղծի Ռուսաստանի համար։ «Այնուամենայնիվ, եթե գնահատենք այս մատակարարումները Միության մյուս երկրների շուկաների վրա դրանց տնտեսական ազդեցության տեսանկյունից, դրանց նշանակությունը չի կարող նշանակալի համարվել։
Հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանում հայկական կոնյակների մանրածախ վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 12.2%-ով՝ հասնելով 1.37 միլիոն դեկալիտրի (դալ): Սա բխում է Коммерсантъ-ին տրամադրված շուկայի մասնակիցների տվյալներից: