ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Կենտրոնական բանկի (ԿԲ) ղեկավար կազմի՝ խորհրդի անդամների, ֆինանսական հայտարարագրերում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ: Որոշ ակտիվներ բազմապատկվել են, մյուսները՝ նվազել կամ ամբողջությամբ վերացել։ Արժեթղթերը դարձել են հայտարարագրվող միջոցների նկատելի մասը, աճել են նաև որոշ պաշտոնյաների ավանդներն ու տրված փոխառությունները։ Միաժամանակ նրանց տարեկան եկամուտները տասնյակ միլիոնավոր դրամների են հասնում, իսկ առանձին դեպքերում նույն հայտարարագրերում միաժամանակ առկա են խոշոր վարկեր, ներդրումներ և ֆինանսական այլ պարտավորություններ։
«Ռոսատոմը» պաշտոնապես Հայաստանին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան։
Հարկաբյուջետային հատվածում ծախսերի կառուցվածքը մտահոգիչ է։ 2026թ. հունվար-օգոստոսին ընթացիկ ծախսերն աճել են 17.8%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 25.0%-ով։ Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է սահմանափակել բյուջետային ներդրումների միջոցով տնտեսության պոտենցիալի զարգացման հնարավորությունները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է հասանելիությունը վառելիքի և էներգետիկայի ոլորտի տեղեկատվությանը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ («Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի գործարանի ժառանգությունը վերացնելու համար-խմբ․): Այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 361.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364 դրամ:
«Թուրքիայի հանքագործների ասոցիացիայի» (TMD) նախագահ Մեհմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել Թուրքիայի ոսկու արդյունահանման վերաբերյալ։ Յըլմազը նշել է, որ Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Նյու Յորքում անցկացվող ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր երկրում զբոսաշրջության խթանման համար ամենակարևոր գործոնը հաստատված խաղաղությունն է։ Խաղաղության գործընթացներն ակտիվացրել են զբոսաշրջային հոսքերը, ու դա տեսնում ենք նաև ներկայումս։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի արդյունքներով կաճի 6%-ով։ Այս մասին նշվում է բանկի շաբաթական մակրոտնտեսական տեսության մեջ։
Պաշտոնական տվյալները վկայում են, որ երկրում արձանագրվել է պարենային ապրանքների գների 128.1% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հայաստանի գենդերային անհավասարության (ՀԳԱ) ինդեքսը 73.1% է և նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Ինդեքսի համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 58-րդն է։
ԱԲ մրցավազքի առաջատարները՝ OpenAI-ը, Anthropic-ը և SpaceX-ը, հանդիսանում են ընկերության խոշորագույն հաճախորդները:
BACEE-ի և Bank Pekao-ի համատեղ համաժողովը մեկ հարթակում կհամախմբի միջազգային ֆինանսական կառույցների, տարածաշրջանի առաջատար բանկերի ղեկավարների և ոլորտի փորձագետների։ Քննարկումների առանցքում կլինեն բանկային ոլորտի զարգացման միտումները, միջազգային համագործակցության հնարավորությունները, առևտրի ֆինանսավորումը, ռիսկերի կառավարումը, թվայնացումը և ոլորտի այլ արդիական հարցեր։
Թոշակառուն, անգամ վերջին բարձրացումից հետո, ամբողջ տարվա ընթացքում ստանում է միջինում ընդամենը 600-650 հազար դրամ թոշակ, իսկ, ասենք, վարչապետը, նախարարն այս բարձրացումից հետո 1 ամսում ստանալու է գրեթե 2 մլն դրամ։ Նախարարի 1 ամսվա աշխատավարձն ավելի քան 3 անգամ գերազանցում է թոշակառուի ամբողջ տարվա ընթացքում ստացած թոշակը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի
Միջազգային դատարաններում և այլ ատյաններում, իշխանությունների կամայական որոշումներն արդարացնելուն ուղղված, ինչպես նաև այդ կառույցների կողմից կայացված վճիռներով կատարված ծախսերն այս տարի կտրուկ ավելացել են։ Դրանք փակելու համար տարվա առաջին կեսին կառավարությունը պետական բյուջեից աննախադեպ՝ շուրջ 7.4 մլն դոլար է հատկացրել։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը իր ներկայացուցիչներին ուղարկել է աշխարհի տարբեր երկրներ՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Ըստ նրա, ձեռնարկվող միջոցներն արդեն արդյունք են տալիս։
Թվային գաղութացման մասին խոսակցությունը սովորաբար կատարվում է տվյալների, հարթակների և ծրագրային էկոհամակարգերի համատեքստում: Այսօր արհեստական բանականությունը (ԱԲ) նյութական հիմք է ավելացնում այս կախվածությանը: Խոշոր հաշվողական համակարգերի շահագործման համար անհրաժեշտ են էլեկտրաէներգիա, ցանցեր, հողատարածքներ, ջուր, հովացման համակարգեր և հեռահաղորդակցության կայուն միացում:
«Ակնհայտ է, որ 0,25 կետով բարձրացումը հարկադրական քայլ է` հաշվի առնելով՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ռիսկերը,- 168․am-ի հետ զրույցում այս արձանագրումն արեց նաև տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ նկատելով, որ բարձրացումը կարող էր լինել նույնիսկ ավելին՝ պայմանավորված արտաքին ու ներքին շոկերով,- Արտաքին շոկերը, իհարկե, Ռուսաստանից ինչպես մարդկանց, այնպես էլ ակտիվների շատ մեծ հոսքն է, ինչպես նաև՝ էներգակիրների շուկայում տեղի ունեցող աննախադեպ զարգացումները՝ պայմանավորված ամերիկա-իրանական և ռուս-ուկրաինական պատերազմով, դրա հետևանքով առաջացող նաև էներգակիրների առաջարկի ու պահանջարկի շոկերով։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Ստամբուլում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առևտրի խորհրդական Դեյվիդ Ռիդը հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվամիջոցին:
2022թ. հետո, առաջին անգամ Կենտրոնական բանկն օրերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախկին 6.5-ի փոխարեն՝ սահմանեց 6.75 տոկոս։
Օգոստոսին՝ հուլիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 13․3, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ աճել է 9․8 տոկոսով: Օգոստոսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 663․2 մլն դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Միևնույն ժամանակ, դիվանագետը հիշեցրել է, որ ԵՄ անդամակցությանը թեկնածու երկրները, ինչպես ցույց է տալիս փորձը, կարող են սպասել ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Նյու Յորք կատարած այցի ընթացքում մասնակցել է ԱՄՆ-Թուրքիա գործարար խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։ Բոլաթն անդրադարձել է երկկողմ առևտրի ծավալներին և նշել, որ 2026-ին ընդհանուր առևտրի ծավալը կհասնի 42-43 մլրդ դոլարի։
2026թ. հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը դեպի ԵՄ աճել է 69%-ով։
Սեպտեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ այցելուներին ներկայացնելով ավտոմեքենաների ձեռքբերման համար նախատեսված ֆինանսավորման լուծումներ: