Ըստ EIA-ի (Էներգետիկայի տեղեկատվության վարչության) տվյալների՝ շաբաթվա ընթացքում նավթի առևտրային պաշարներն աճել են ավելի քան 2 միլիոն բարելով՝ հասնելով 411 միլիոնի: Բենզինի պաշարներն ավելացել են 765 հազար բարելով, իսկ դիստիլյատներինը՝ 1,4 միլիոնով։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսման ֆոնին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 94 դոլարը, իսկ շաբաթական գների աճը կազմել է 16%։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։
Ֆասթ Բանկն իր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար։
ԵՄ դեսպանները հուլիսի 23-ին քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են ԵՄ չորս դիվանագետներ։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Կառավարությունը «սառեցել» է պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը։ Սրանք առաջնային կարևորության ծախսեր են, որոնք ուղղված են տնտեսական ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքների ձևավորմանը, պաշտպանական խնդիրների լուծմանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի ընթացքում կնշանակվի ընկերության կառավարիչը, իսկ աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքեր։
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 12,925.4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 5.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ:
Արհեստական բանականության, ժամանցային և մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։ Այսօր շատ օգտատերեր միաժամանակ օգտվում են մի քանի հարթակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին ամսական վճարում՝ բաժանորդագրության վճար։
Բրազիլիան ԱՄՆ պատժամիջոցներին կարձագանքի համապատասխանաբար և ճիշտ ժամանակին. հայտարարել է երկրի փոխնախագահ Ջերալդո Ալկմինը։
Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը պատասխանելով այս հարցերին, մանրամասնեց, որ նախ՝ եվրոպական շուկան որևէ ապրանքի գծով առանձնահատուկ պահանջարկ կամ ընդգծվածություն չունի։
Ռուսաստանում շարունակվող վառելիքի սուր ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պնդել է, թե այդ բարդությունները ժամանակավոր բնույթ են կրում։
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) լայնածավալ աշխատանք է իրականացնում ազատ առևտրի գոտիների շուրջ նոր համաձայնագրեր կնքելու ուղղությամբ, այդ թվում՝ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Հորդանանի և Պակիստանի հետ:
Գնաճը հունիսին հասել է 5.1%-ի, իսկ պարենային ապրանքների գնաճը՝ 8.6%-ի։ Նույնիսկ բյուջեի՝ առաջին հայացքից դրական թվացող 0.8%-անոց հավելուրդը ձևավորվել է կապիտալ ծախսերի 54.5% կրճատման և պաշտպանության ծախսերի դադարեցման պայմաններում։
Չորեքշաբթի առավոտյան նավթի գները աճել են և գտնվում են վերջին հինգ շաբաթվա առավելագույն մակարդակներում, ինչը կապված է Մերձավոր Արևելքից վառելիքի մատակարարումների նոր խափանումների մտավախությունների հետ։
Գյուղացին այսուհետ հունձի ժամանակ կվճարի միայն դիզվառելիքի և կոմբայնավարի գումարը. Կարապետյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով նավթավերամշակման գործարանների վնասման պատճառով Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ նախկին ծավալներով նավթ և գազ մատակարարել նույնիսկ իր ավանդական գործընկերներին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:
Վերջին տարիներին իշխանությունները շատ են շահարկել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման թեման։ Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ընդհուպ 700 հազար դրամ և ավելի ստացող ուսուցիչներ կան։
Վրաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում ներդրվել է թվային թույլտվությունների տրամադրման և փոխանակման ընթացակարգ. այս տեղեկությունը տարածել է Ցամաքային տրանսպորտի գործակալությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Գործակալության պարզաբանմամբ՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վրացի փոխադրողները, Թուրքիայի նմանությամբ, թույլտվության փաստաթղթերի էլեկտրոնային ձևաչափից կօգտվեն նաև Ադրբեջանում։ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն Բակուր Միքաձեի հայտարարությամբ՝ […]
«Ուրախ եմ արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք հիմնված են այս ընդհանուր արժեքների վրա, վերջին տարիներին բարձրացել են աննախադեպ մակարդակի, ձեռք են բերել նոր որակ և ռազմավարական ուղղվածություն։
Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները։
Հուլիսի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նշվեց Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը, Քաջարան համայնքում մետալուրգի օրը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի աշխատակիցներին, իսկ ընկերության ղեկավարության ջանքերով օրը վերածվեց իսկական տոնակատարության։
«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն․ հայտարարել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը՝ «Թրամփի երթուղին» կրկին անվանելով «Զանգեզուրի միջանցք»։
Մեր ձկնաբուծության շուկան սկսեց զարգանալ 2014թ-ից հետո. տարեկան 10-15 000 տոննա ձուկ ենք արտահանել. ձկնաբույծ
Մայիսի կեսերից արդեն ՌԴ ձուկ չի արտահանվում. շատ ծանր վիճակում ենք. ձկնաբույծ
Հայկական իշխանը որակական խնդիր չունի. պետությունից աջակցություն ենք խնդրում. ձկնաբույծ