«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 2026 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Մհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում։
Վրացի մաքսավորները կանխել են եվրոպական ծագում ունեցող, պատժամիջոցների տակ գտնվող բեռի տարանցման փորձը Թուրքիայից Ռուսաստան՝ ադրբեջանական փոխադրողի միջոցով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, փոխանցել են տեղի լրատվամիջոցները։
Կոնվերս Բանկն ընդլայնում է համագործակցությունը թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ի հետ՝ հայտարարելով գործընկերության նոր փուլի մեկնարկի մասին, որը միտված է հաճախորդների փորձառության բարելավմանը և լոյալության լուծումների զարգացմանը։
Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին ընդառաջ «Լիդիան Արմենիան» սկսել է հարակից համայնքների բնակիչների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից պահանջներին համապատասխան տեղական մասնագիտական ներուժ։
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը 2026 թվականին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով տարածքով, կուղարկվի 8 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
«Global Firepower» վերլուծական հարթակը հրապարակվել է 2026-ի աշխարհում ամենաշատ նավթային պաշարներ ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Aroma» հանքային ջրեր ու մրգային հյութեր արտադրող ընկերությունը թողարկել է տեղական արտադրության կոլա՝ «Aroma Cola» անվամբ։
Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Աշխարհաքաղաքական լարվածությունը վերաձևավորում է Ադրբեջանի աշխարհատնտեսական դիրքը: Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Եվրոպան ակտիվացրել է իր ջանքերը՝ դիվերսիֆիկացնելու իր էներգետիկ մատակարարումները և առևտրային ուղիները՝ մեծացնելով Ադրբեջանի կարևորությունը՝ որպես էներգիայի մատակարար և տարանցիկ երկիր:
Այսօր՝ օգոստոսի 6-ին Կառավարությունը հավանություն տվեց «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու մասին որոշման նախագծին։
Ուկրաինան հետաքրքրված է Ադրբեջանից էներգամատակարարումների դիվերսիֆիկացմամբ և ադրբեջանական կողմի համար պատրաստել է առաջարկների փաթեթ․ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Կիևում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված տասնչորս վագոն։
ՀՀ կառավարությունն մանկապարտեզների կառուցման և վերանորոգման ծրագրերի ֆինանսավորման համար 8,05 մլրդ դրամ կհատկացնել 2026 թվականի պետական բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցներից:
ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՀՀ կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքների համար տրամադրեց 15,65 մլրդ դրամ։
ՀՀ–ն պետական բյուջեի համալրման համար նախատեսված երկու խոշոր վարկային համաձայնագիր կկնքի։ Կառավարությունը հաստատել է նախագիծը։
ՀՀ կառավարությունը 1 մլրդ 261 մլն 121,7 հազար դրամ կհատկացնի մարզպետարաններին՝ համայնքներում իրականացվող 17 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365.4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
Թբիլիսիի ջրամբարում սկսել են հայկական իշխան բուծել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են «Նավթլուղի» ձկան շուկայի վաճառողները։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը տվյալներ է ներկայացրել արտահանման ցուցանիշների վերաբերյալ։
Ընտրություններից առաջ իշխանությունները պետության հաշվին համատարած սոցիալական օգնություններ էին բաժանում, թոշակ ու նպաստ էին բարձրացնում, առողջության ապահովագրության շրջանակներում կարիք ունեցող-չունեցողին անվճար բուժօգնություն էին տրամադրում։
Վերջին մեկ ամսում՝ հունիսի 29-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, Վրաստանում գրանցվել է մոտ 16․800 ավտոմեքենա` ըստ Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության թարմացվող տվյալների։
Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն:
Կառավարության հերթական նիստի օրակարգում չզեկուցվող 2 նախագծով պատրաստվում են հերթական վարկերը ներգրավել։
Իսլամաբադը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին։
Oգոստոսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Եվրոպայի խոշոր նավթային ընկերությունները շարունակում են գրանցել բարձր շահույթներ՝ Իրանի շուրջ շարունակվող հակամարտության և էներգակիրների թանկացման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։