ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
Միջազգային շուկայում նավթի թանկացման ֆոնին Վրաստանում վառելիքի գինը կրկին աճում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բենզինի և դիզելի գինն աճել է ևս 4-15 թեթրիով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Հունիսի սկզբից Վրաստանում գործող ավտոլցակայաններում վառելիքն էժանացել էր մինչև հուլիսի սկիզբը, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորմամբ և, համապատասխանաբար, միջազգային շուկայում նավթի գնի կայունացմամբ։ Սակայն վերջին շաբաթներին […]
«Թուրքիայի ավանդների ապահովագրման հիմնադրամը» (TMSF), որը հանդես է գալիս որպես հոգաբարձու, վաճառքի է հանել «Sidemir Sivas Demir Çelik» և «Kayapalı Nilüfer Turizm» ընկերությունների ակտիվները։
Որպեսզի համատարած աղքատության ֆոնին շատ աչք չծակի, անցած տարի կառավարությունը մի պիլոտային ծրագիր հորինեց ու քողարկված ձևով բարձրացրեց պետական պաշտոնյաների աշխատավարձերը։
Աբխազիան բենզինի և դիզելային վառելիքի սուր պակաս է զգում. նրանք հույս ունեն Սև ծովով ստանալ վառելիք:
ԱՄՆ ռազմավարական նավթային պահուստում (SPR) նավթի պաշարները նվազել են 300 միլիոն բարելից ցածր՝ հասնելով ավելի քան 40 տարվա ընթացքում իրենց ամենացածր մակարդակին։ CNBC-ի հաղորդմամբ՝ SPR-ում նավթի պաշարներն անցյալ շաբաթ նվազել են 6.1 միլիոն բարելով՝ հասնելով 298.7 միլիոն բարելի։
Ժամանակակից հանքարդյունաբերությունն այսօր դժվար է պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների, տվյալների և նորարարական լուծումների։ Սակայն միայն նոր տեխնոլոգիաների ներդրումը դեռևս չի նշանակում արդյունավետ թվայնացում։
Հայաստանում գնաճը հուլիսին կազմել է 4,5%՝ տարեկան կտրվածքով, նախորդ ամսվա 5,1%-ից հետո։ Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տեսության մեջ։
յն պնդումը, որ Հայաստանը կարող է գազ ստանալ ապագա TRIPP շրագրի շրջանակում, հայ խորհրդարանականների ֆանտազիա է, SputnikLive-ին ասել է Ռուսաստանի ազգային էներգետիկայի ինստիտուտի փոխղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը։
Հուլիսին Ռուսաստանից արտահանվել է 2 մլն 026 հազար տոննա հիմնական տեսակի հացահատիկային մշակաբույս, մինչդեռ անցյալ տարվա հուլիսին՝ 3 մլն 248 հազար տոննա (նվազումը կազմել է 37,6%)։
Ադրբեջանի հետ տարբեր քննարկումներ եղել են, գազի մատակարարումը բացառված սցենար չէ. Սարգիս Խանդանյան
Մի կողմից հայտարարում են ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ պրոբլեմները լուծելու ցանկության մասին, մյուս կողմից էլ Կիեւի պաշտոնյաների հետ հերթով հեռախոսազրուներ են ունենում։
Եթե խոսքը այդ 43 կմ-ի մասին է, ապա դժվար է ասել՝ էական տնտեսական շահաբաժին է բերելու ՀՀ-ին․ փորձագետ
Չգիտեմ՝ գազի վերաբերյալ ՌԴ-ի հետ խոսակցություն երբ է եղել և ծանոթ չեմ հայտարարության, որը հիմք է, որ գազի սակագինը կարող է փոխվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:
Եվրոպան այսօր կանգնած է էներգետիկ լուրջ ճգնաժամի առաջ՝ պայմանավորված երաշտով և գետերում ջրի մակարդակի ռեկորդային անկմամբ, ինչի հետևանքով Ֆրանսիայում, Հունգարիայում և Ռումինիայում միջուկային էլեկտրակայանները կա՛մ դադարեցրել են աշխատանքը, կա՛մ կրճատել հզորությունները։
Արտահանողները Թուրքիայի առևտրի նախարարությանը կոչ են անում դիվանագիտական քայլեր ձեռնարկել Վաշինգտոնի հետ տուրքերի տարբերությունը վերացնելու համար, ինչպես նաև վերականգնել արտահանման պետական աջակցության ծրագրերը:
Չինական Sealegend Shipping (SLG) լոգիստիկ ընկերությունը գործարկում է առաջին կանոնավոր կոնտեյներային սերվիսն Արկտիկայով՝ շաբաթական երթուղով անցնելով Ռուսաստանի ափերի երկայնքով, որը կկապի չինական Նինբո նավահանգիստը բրիտանական Ֆելիքստոուի հետ: Նախագիծը ստացել է «Սառցե մեքսի ճանապարհ» անվանումը։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը (FT)։
Նավթի գներն աճել են երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում, քանի որ շուկայի մասնակիցները գնահատում էին ԱՄՆ-ից և Իրանից ստացվող հակասական ազդանշանները և մտավախություն ունեին, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման վերաբերյալ համաձայնությունը կարող է շուտով չկայանալ, հաղորդում է Euronews։
Մեր բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների է հասել՝ 1,4 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան
Ուկրաինայում ռուսական հարվածների պատճառով փաստացի չի մնացել ոչ մի ամբողջական ջերմային էլեկտրակայան, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ձմռան նախաշեմին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ֆասթ Բանկը ս․թ․ օգոստոսի 10-ից դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Նոր դրամային պարտատոմսերը թողարկվել են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:
Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) տվյալներին, հունիսին Եվրամիության երկրները Ռուսաստանից գնել են 14%-ով ավելի շատ հեղուկացված բնական գազ, քան մեկ տարի առաջ։
Ադրբեջանական արտադրողները հայկական ապրանքների մատակարարումների կրճատման ֆոնին ամրապնդում են իրենց դիրքերը ռուսաստանյան շուկայում: «Ակցենտներ» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ռուսաստանյան խանութներում ազատված տեղերն արագորեն լրացնում են այլ երկրների, առաջին հերթին՝ Վրաստանի և Ադրբեջանի մատակարարները:
Ղազախստանը նավթի արտահանման լրացուցիչ երթուղիներ է դիտարկում Ադրբեջանի միջոցով: Հիմնական տարբերակներն են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Սուպսան և մատակարարումները Կասպից ծովով:
Արևմուտքը դժվար թե ի վիճակի լինի կանգնեցնելու Ռուսաստանի և Չինաստանի միջուկային արդիականացումն այս հարցում սեփական զսպվածությամբ. կարելի է միայն, բավականաչափ սահմանափակ կերպով, ազդել այն բանի վրա, թե կոնկրետ ինչ ձև կընդունի Մոսկվայի և Պեկինի պատասխանը: Սա է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS)՝ Հիզեր Ուիլյամսի հեղինակած զեկույցի գլխավոր եզրակացությունը։
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Ռուսաստանից Հայաստան ևս մեկ բեռ է ուղարկվել Ադրբեջանի միջոցով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։