Բաժիններ՝

Արտակ Մանուկյանը` Սամվել Ալեքսանյանի մենաշնորհների մասին

«Փետրարի 28-ի կառավարության ծրագրի հաշվետվության մեջ կարագի, շաքարավազի և մյուս ապրանքների շուկաներում գերիշխող դիրքերի, խաղացողների մասին տեղեկատվություն կա և գրեթե բոլոր շուկաներում խոշորագույն սուբյեկտների մասնաբաժինը նվազել է: Այսինքն՝ սա պոզիտիվ հանգամանք է, որ ասում է, որ սրանք ավելի մրցակցային են դարձել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չնայած մենաշնորհների դեմ պայքարին Սամվել Ալեքսանյանը առաջնային ապրանքների շուկաներում գրեթե չի զիջել դիրքերը:

Ըստ նրա՝ բնական է, որ փոփոխությունները շատ արագ չեն լինում, քանի որ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներն օգտվել են առաջին մուտքի արտոնություններից, ստեղծել են ենթակառուցվածքներ, և դեռ պահպանում են գնային իշխանությունը:

Սակայն, Ինչպես նշեց Ա.Մանուկյանը, շուկաներ մուտքի արգելքների վերացումը հնարավորություն է տալիս նոր խաղացողների մուտք գործել շուկաներ և աստիճանաբար նրանց մասնաբաժինը կնվազի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս