ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտարգության ծառայությունից մեզ հայտնեցին, որ առ այսօր ԱՄՆ-ից ՀՀ է ներկրվել 10 հատ կոկորդիլոս` ընդհանուր 23կգ կշռով: Ասել է թե մեկ կոկորդիլոսը միջինը 2-2,5 կգ-անոց է: Մինչդեռ, նախորդ ամանորի կոկորդիլոսները բավական մեծ էին` յուրաքանչյուրը 12 կգ-անոց:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Լևոն Օ.-ն:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 15-20.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. հերթական ստուգայցի արդյունքները:
Ստուգայցերի ընթացքում Ծառայության աշխատակիցների կողմից «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքներում վաճառվող խոզի մսեղիքներից կատարվել է նմուշառում` թվով 20 նմուշ:
Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Մեր կողմից այսօր ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին և գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական և կոորդինացված արձագանքելուն: Վստահ եմ, որ դրանք կծառայեն ՀԱՊԿ զարգացման շահերին՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության՝ հավաքական հիմունքներով երաշխավորված անվտանգության ու խաղաղության պայմաններում:
2014թ. ծրագրում արված և իրականացված առաջարկներից մեզ համար սկզբունքային են եղել հետևյալները՝ ավագանու առցանց հեռարձակման նախագծի ընդունումը,Երևանի ենթակայության հանրակրթական դպրոցների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ապահովող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը Երևանի կայքում,Կենտրոնի թ.1 մանկապարտեզը երեխաներին վերադարձնելը, Էրեբունի վարչական շրջանի ազատամարտիկների այգին ամբողջությամբ էրեբունցիներին հանձնումը:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է խցանում և ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության»6-րդ համաժողովին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքները:
Դեկտեմբերի 21-ին ու 22-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Կիև-Թբիլիսի-Կիև չվերթն իրականացնող օդանավը խիտ մառախուղի պատճառով վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանում. այս մասին REGNUM լրատվական գործակալությանը հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
«Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ հանդիպող ամենատարածված ուռուցքի տեսակն է: Այս հիվանդության դեմ պայքարելու համար նոր և նորարարական բուժման տարբերակներ փնտրելն ու մշակելը, հատկապես խորացած դեպքերի համար, Օնկոլոգիական Հիվանդներին Օգնություն Ցուցաբերող Գերմանական Կազմակերպության և մեր կողմից առաջադրված ծրագրի առաջնային խնդիրներից է»:
Գ. Հակոբյանը բացասաբար է անդրադարձել «սփյուռքահայությանն ընդդիմության ազդեցության ոլորտ ներքաշելու, այդ նպատակով արտերկրի հայկական համայնքներում շտաբեր ձևավորելու մտադրություններին» և ընդգծել, որ «ներքաղաքական պայքարին պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, այս ոլորտում անելիք չունեն»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարդուրդի Տոյլիևին:
Երևանի Նոր Նորքի և Մալաթիայի շուկաների մսի վաճառակետերում իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս։
Ապահովել ենք ամեն ինչով՝ սնունդով, նույնիսկ երկրորդ օրը 4 մարդ հրաժարվել է իջնել օդանավից, սակայն հաշվի առնելով, որ գիշերն օդանավը սառչում է, անձնակազմի ու այդ չորս ադրբեջանցու համար ապահովել ենք օդանավի տաքությունը։ Գիշերը՝ ժամը 01:00-ին են եկել, առաջինը առավոտյան 08:00-ին մեկնել է Թբիլիսի, երկրորդը՝ մոտ 06:00-ին։
Վերջինիս զայրացրել է դստեր նկատմամբ նման վերաբերմունքը և փեսային «դաս» է տվել. գործի դնելով ձեռքերն ու ոտքերը՝ հարվածներ է հասցրել փեսայի մարմնի տարբեր մասերին` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2015 թվականի հունվարի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ նախկին ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Ուկրաինական ավիաընկերություններին պատկանող օդանավը, որը կատարում էր Կիև-Թբիլիսի չվերթը, 25 ադրբեջանցիներով արտակարգ վայրէջք է կատարել Երևանում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել , որ Հարավ-արևմտյան թաղամասի Շերամի փողոցի 55 շենքի բակում կնոջ դի կա:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ աղջկան առեւանգելու դեպքի առթիվ։ 2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 18։35-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Ս.Իսրայելյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է դստերը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ռուսաստանցի ազդեցիկ բլոգեր Ալեքսանդր Բելովի հրապարակած լուսանկարը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում:
6-րդ վարչության աշխատակից ներկայացած ինքանակոչը՝ թակարդում:
Ֆրանսիացի աստղագետ, բժիշկ, դեղագործ և ալքիմիկ Միշել Նոստրադամուսը ավելի շատ աշխարհին հայտնի է իր կանխագուշակումներով կամ կանխատեսումներով (ինչպես ուզում եք անվանեք):
Հայերի մահացության պատճառների կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 48, չարորակ նորագոյացությունները` 19.9, մարսողական օրգանների համակարգի հիվանդությունները` 6.3, վնասվածքները և թունավորումները` 4.9, իսկ շաքարային դիաբետը` 4.8 տոկոս:
Ձմռանը շրթունքների վրա հայտնվող ճաքերը հաճախակի երևույթ են: Սառը օդը հանգեցնում է նրան, որ շուրթերի նուրբ մաշկը չորանում է, ճաքում և բորբոքվում է: Տհաճ զգացողություններից խուսափելուն կօգնեն շրթունքների համար նախատեսված այս պարզ դիմակները: