
Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են 57-ամյա կնոջ դին. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել , որ Հարավ-արևմտյան թաղամասի Շերամի փողոցի 55 շենքի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մալաթիա- Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի օպեր-գծով տեղակալ՝ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 57-ամյա Լ.Ա.-ի դին: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, դա պետք է պարզի Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում, որտեղ քննիչ Խաչիկ Նավասարդյանի կողմից փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: