Զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:

2014թ. դեկտեմբերի 21-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 10:15-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում «արթուն» հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարող ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով, հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Դ.Քոլոյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի զննումներ:

Դրանց արդյունքները, ինչպես նաև դիրքի զինծառայողների բացատրությունները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Դ.Քոլոյանի գործողությունների արդյունքում:

Նշված փաստով նախապատրաստված նյութերով 22.12.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննություն է կատարվում՝ հնարավոր բոլոր վարկածներով:
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու գործի օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ հետազոտման համար:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031