Պոլիտեխնիկի մեծագույն արժեքն ուսանողությունն է. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ նախկին ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Նախարարը, շնորհավորելով ուսանողական խորհրդի 20-ամյակը, շեշտել է, որ պոլիտեխնիկի մեծագույն արժեքն ուսանողությունն է.

«Որպես կրթության և գիտության նախարար, ով իր գործունեության ողջ ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տվել ուսանողության հասարարական ակտիվությանը, նրանց ազատ գործելու իրավունքին, ինձ համար կրկնակի հաճելի է լինել այստեղ:

Որպես նախկին ուսանողական խորհրդի նախագահ` կարող եմ փաստել, որ ուսխորհուրդն անհատի ձևավորման համար մրցակցային ճանապարհի ամենակարևոր օղակներից է: Պոլիտեխնիկն այն բուհն է, որտեղ սովորողը իր հետ տանում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նախևառաջ մտածողություն՝ մարդկային արժեքներ, ընկերություն, մարդասիրություն: Պոլիտեխնիկի մեծագույն արժեքը բոլոր ժամանակներում եղել և մնում է ուսանողությունը՝ իր բացառիկ կուռ համախմբվածությամբ և կառուցիկ ինժեներական մտքով»,- շնորհավորանքի խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Միջոցառման ընթացքում ամփոփվել են բուհի «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս». «Լավագույն բակալավր» մրցույթի արդյունքները: Բուհի ուսանողական խորհուրդը ՀՀ ԿԳ նախարարին հանձնել է ուսանողական խորհրդի հուշամեդալը՝ հաշվի առնելով Ա. Աշոտյանի` Հայաստանում ուսանողական կառուցների ձևավորման և կայացման գործում ունեցած ավանդն ու ներդրումը:

Ուսանողական խորհրդի տոնական միջոցառմանը ներկա են եղել նաև բուհի կառավարման խորհիդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ս. Նիկոյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս