
Ոճրագործությունից փրկված երեխայի բուժումը կշարունակվի մայրաքաղաքում (տեսանյութեր)

Tsayg.am-ը գրում է. Մյասնիկյան 188 տանը կատարված սպանությունից փրկված միակ երեխան՝ 2014 թվականին ծնված Սերյոժա Ավետիսյանը, ով տեղափոխվել էր Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոց, արդեն տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն՝ հետագա բուժում ստանալու համար:
Նման որոշում կայացվել է առողջապահության նախարարի հետ քննարկումներից ու խորհրդակցություններից հետո:
6 ամսական փոքրիկին մայրաքաղաք տեղափոխել են Երևանից ժամանած շտապբուժօգնության մեքենայով:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը 1in.am-ի հետ զրույցում նշել է, որ փոքրիկի վիճակը դեռ ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Երեխայի բուժումը կշարունակվի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: