10 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

14:48 21.02.2015 | Հակոբ Հակոբյանի համար նոր մահճակալ չի բերվել խուց

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հաղորդագրությամբ է հանդես եկել՝ կապված «Հրապարակ»-ում տեղ գտած այն հրապարակմանը, թե իբր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հակոբ Հակոբյանի համար «օրերս նոր մահճակալ են բերել, ինչը տարբերվում է խցում պահվող մյուս կալանավորների մետաղական մահճակալներից»:

14:37 21.02.2015 | «Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, բայց ես նորմալ աշխատում եմ». Պետրոս Ղազարյան. yerkir.am

«Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, բայց ես նորմալ աշխատում եմ»,- խոսելով «Կենտրոն» հեռուստաընկերության կադրերի վերանայման հավանականության մասին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասել է հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ, վարող Պետրոս Ղազարյանը:

13:56 21.02.2015 | Գալուստ Սահակյան. «Սիրենք, պահպանենք ու պաշտենք մայրենի լեզուն»

Մեր լեզուն մեր ազգային հպարտությունն է ու անվտանգության երաշխիքը: Այն թշնամանքի լեզու չէ: Պատմության տարբեր շրջաններում նրանով ենք ոգեշնչվել, նրանով պաշտպանվել ու մարտնչել թշնամու դեմ, նրանով ու հանուն նրա հաղթել: Այսօր էլ այն մեր հզոր հաղթաթղթերից մեկն է իր անկրկնելիությամբ, յուրօրինակությամբ ու ստեղծած բարոյական արժեհամակարգով:

13:55 21.02.2015 | Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ:

13:38 21.02.2015 | Ծանրաքաշ մեքենաները խոչընդոտում են «Զանգեր»-ի հատվածում ճանապարհի բացման աշխատանքներին

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ:

13:35 21.02.2015 | Ավետիսյանների հարազատները կարծում են, որ սպանության հետևում ուժեր կան, նրանք վախենում են (ուղիղ միացում). «Ազատություն»

Այսօր սպանված Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է: Հարազատները պահանջում են բացահայտել գործը՝ սպառնալով գալ Երևան և նստացույց անել ՀՀ նախագահական նստավայրի մոտ:

13:26 21.02.2015 | 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար է

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։

13:15 21.02.2015 | ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:

12:54 21.02.2015 | Ավետիսյանների հարազատները սպառնում են նստացույց անել նախագահականի դիմաց. ԳԱԼԱ

Ընտանիքի տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի երկու քույրերը եւ ընտանիքի դուստրերը հայտարարում են, որ նրանք սպասում էին քառասունքին, որից հետո դիմելու են կտրուկ գործողությունների:

12:50 21.02.2015 | Ինչու էր տնից փախել գյումրեցի աղջիկը. «Փաստինֆո»

Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում 3 օր առաջ կորած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը երեկ հայտնաբերվել էր Երևանում: Սակայն պարզվում է՝ մինչև Երևան հասնելը, աղջիկն անցած օրերի ընթացքում նաև Արարատի մարզում է եղել:

12:39 21.02.2015 | «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Հակոբ Հակոբյանի համար նոր մահճակալ են տարել. «Հրապարակ»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից:

12:30 21.02.2015 | Հովհաննես Ազոյանը հեգնում է. «…նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի»

«Իշխանության և ընդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը… ու կունենանք համընդհանուր որակի աճ… ու ամեն հարցում… հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին…»:

12:25 21.02.2015 | Ծառուկյանը վաճառելո՞ւ է «Կենտրոն» հեռուստաընկերությունը. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը:

12:19 21.02.2015 | Հայտնի են անունները, որոնց Տեր-Պետրոսյանը համարում է ԲՀԿ «խառնակիչներ». ՀԺ

«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ: Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»:

12:16 21.02.2015 | Երևանում Nissan-ով վթարի է ենթարկվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնականի աղջիկը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Ռոզա Դավթյանի վարած Nissan Tida մակնիշի 34 NF 369 համարանիշի և Մարատ Մկրտչյանի վարած Գազ 3110 մակնիշի 05 SS 999 համարանիշի ավտոմեքենաները:

12:16 21.02.2015 | Նոր մանրամասներ. գյումրեցի աղջիկն ինքնասպան է եղել իր սիրած հայելու առաջ. «Ժողովուրդ»

Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի և Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ: Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում:

12:13 21.02.2015 | Գալուստ Սահակյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ:

12:10 21.02.2015 | Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով

«Քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է ՀԱԿ խոսնակի տարածած հաղորդագրության մեջ:

11:32 21.02.2015 | Թաղապետարանի մոտ վրաերթի ենթարկված 8-ամսական երեխայի վիճակը կրիտիկական է. news.am

Թաղապետարանի մոտ վրաերթի ենթարկված 8-ամսական երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

11:27 21.02.2015 | Այսօր Ավետիսյանների քառասունքն է. Գյումրիում նախատեսված են հիշատակի արարողություններ. tert.am

Այսօր 2015 թ. հունվարին սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի քառասունքի արարողությունն է:

10:36 21.02.2015 | Բքի պատճառով հանրապետության որոշ ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) գետնաբուք է:

10:15 21.02.2015 | Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, ելել է Սյունյաց աշխարհի շալակը ու տզրուկի նման ծծում սյունեցիների արյունը. նոր սկանդալ՝ նրա մասնակցությամբ. shamshyan.com

Ինքը կարող է զանգի եւ ասի, որ էսինչ դպրոցի ուսուցչին լսարան չթողնի: Հա, մի բան էլ: Բուդաղյանների դեպքից հետո, ես շատ վատ եմ զգացել ու երեւի, որ լրագրողներին չեմ ասել՝ ճիշտ են արել, որ կրակել են, դրանից է նեղվել: Ինքը այդ մարդն է: Ասում է՝ մարդ կա ելել է շալակն աշխարհի մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում: Այս դեպքում՝ այդ մարդը ելել է Սյունյաց աշխարհի շալակը ու տզրուկի նման ծծում է սյունեցիների արյունը:

00:17 21.02.2015 | Համահայկական ֆլեշ մոբ` Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին

«Վառիր քո մոմը» ֆլեշ մոբին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Ֆլեշ մոբը տարածվում է համացանցի (youtube.com, facebook.com, odnoklassniki.ru) միջոցով և ԶԼՄ-ների աջակցությամբ: Հրավեր-հոլովակների ցանկալի տևողությունն է առավելագույնը մեկ րոպե:

23:50 20.02.2015 | Արտառոց դեպք՝ Արարատում. պապի մահից անմիջապես հետո թոռն անհետացել է. armlur.am

«Այդ տղան մահացածի քրոջ առաջին ամուսնուց ունեցած աղջկա որդին է: Նրան ուղարկել էին, որ տարեց մարդուն խնամեր, տունը նայեր, եթե գնորդ լիներ, զանգեր, տեղեկացներ, որ գան վաճառեն, դռները փակեն գնան»:

23:35 20.02.2015 | Ուշադրություն. 79-ամյա կինը որոնվում է

Ուշադրություն. 79-ամյա կինը որոնվում է:

23:10 20.02.2015 | Ո՞ր դեպքում քաղաքացիներին կարող է տրվել հին նմուշի անձնագիր և անձնագրի ժամկետի երկարաձգման հնարավորություն

Ո՞ր դեպքում քաղաքացիներին կարող է տրվել հին նմուշի անձնագիր և անձնագրի ժամկետի երկարաձգման հնարավորություն:

22:50 20.02.2015 | Ծերացող գյուղ՝ Այգեհատ

Այգեհատցի տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքով է հոգում օրվա ապրուստը: Այդպես է արդեն երկար ժամանակ:

22:31 20.02.2015 | Ռոբերտ Քոչարյանի հարսը` Dolce & Gabbana-ի «գովազդային շապիկին». armlur.am

Մոտ մեկուկես տարի առաջ իտալական աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը՝ Dolce&Gabbana-ն, մեկնարկեց համաշխարհային մեդիանախագիծ` «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ:

22:28 20.02.2015 | Թվային հեռուստահեռարձակման աշխատանքների հիմնական մասն ավարտված է

Հայաստանի Հանրապետության կառավարությունը թվային հեռուստահեռարձակման հայեցակարգը հաստատելիս հայտարարել է, որ առաջնորդվելու է սոցիալական մոտեցմամբ, և ներկա անալոգային բոլոր հեռուստաալիքները չեն դառնալու վճարովի: Տեխնիկական վերազինման անհրաժեշտության պարագայում էլ հաշվի է առնվել այն կարևոր հարցը, թե ինչպես պետք է լուծվի սոցիալապես անապահով մարդկանց խնդիրը:

22:10 20.02.2015 | Ուղևորը վնասել է տաքսու վարորդի ծնոտը

Փետրվարի 19-ին, ժամը 10.15-ին, 1970 թ. ծնված Մարտուն Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 01.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կ/մ-ին` Սարամեջ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, իրեն ամրակցված «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայում, վիճաբանության ժամանակ, ուղևորը՝ Երևան քաղաքի բնակիչ ոմն Վիգեն, ձեռքով ու ոտքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` ծնոտի շրջանում պատճառելով […]

  • Page 1109 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1104
  • 1105
  • 1106
  • 1107
  • 1108
  • 1109
  • 1110
  • 1111
  • 1112
  • 1113
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը