21 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:50 04.09.2026 | Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերը

Ստոմատոլոգիական կլինիկաներում էլեկտրոնային ՀԴՄ-ների գործարկմանը վերաբերող ընթացիկ հարցերի քննարկման համար նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած առցանց հանդիպմանը մասնակցած ստոմատոլոգիական կլինիկաների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց հուզող հարցերը. դրանց գերակշիռ մասը վերաբերում էր տեխնիկական խնդիրներին: Այս մասին հայտնում է նախարարությունը։

00:42 04.09.2026 | «Իմ խորհուրդը իրանցիներին. դադարեք խելագարի պես պահել ձեզ». Ջեյ Դի Վենս

Շատ երկար ժամանակ Բայդենի վարչակազմը Ռազմավարական նավթային պահուստն օգտագործել է բացառապես բենզինի և նավթի գները իջեցնելու համար: Միջազգային որևէ ճգնաժամ չկար: Չկար որևէ օտարերկրյա պետություն, որը փորձեր խաթարել համաշխարհային էներգետիկ շուկաների աշխատանքը:

00:37 04.09.2026 | «Մենք իրանցիների հետ բանակցություններ չենք վարում». Ջեյ Դի Վենս

Մենք իրանցիների հետ բանակցություններ չենք վարում և չենք պատրաստվում խոսել նրանց հետ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել առևտրային նավերի գնդակոծումը:

00:35 04.09.2026 | ԵՄ-ն մտադիր է սահմանափակել ռուսաստանցիների վիզաների տրամադրումը և արգելափակել ստվերային նավատորմի տանկերները. Bloomberg

Եվրամիությունն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների ուղևորությունները կասեցնելու և վառելիքի ստվերային նավատորմի տանկերների շահագործումն արգելափակելու նոր ուղիներ այն բանից հետո, երբ Գերմանիան Մոսկվային մեղադրեց Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ի հարձակման մեջ:

00:33 04.09.2026 | US Open. հայ թենիսիստ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

Աշխարհի 50-րդ ռակետ, հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վստահորեն անցավ 2026 թվականի ԱՄՆ բաց առաջնության երրորդ փուլ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

00:28 04.09.2026 | Կանադայի վարչապետ Քարնին Պուտինին կոչ է արել հեռանալ Ուկրաինայից

«Ես բազմիցս հանդիպել եմ Վլադիմիր Պուտինին: Նա հասկանում է միայն ուժն ու ուղղակիությունը:

00:25 04.09.2026 | Լոնդոնը կանչել է ռուս դիվանագետին

Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում ընդգծել են, որ դիվանագետին խիստ կերպով հայտնել են գրոհի դատապարտումը: Նշվել է, որ Լոնդոնն այս միջադեպը դիտարկում է որպես Մոսկվայի՝ «Եվրոպայի հավաքական անվտանգությունը խարխլելու հստակ փորձերի շարքի» մաս:

00:22 04.09.2026 | Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ-ի հետ բանակցությունների դադարեցումը «ճիշտորոշում» է անվանել

«Երկու շաբաթ առաջ մենք ճիշտ որոշում կայացրինք՝ դադարեցնելու առևտրային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ: Մենք չէինք կարող ընդունել այն, ինչ մեզ առաջարկեցին, և չէինք պատրաստվում տալ այն, ինչ պահանջում էին մեզնից: Արդյունքում ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր սահմանեց՝ նպատակ ունենալով վնաս հասցնել և պառակտել մեզ:

00:19 04.09.2026 | «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն»

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրին, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ:

00:17 04.09.2026 | Ուկրաինան պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու․ Մադյար

Ուկրաինան պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելուն, քանի որ ռազմական գործողություններ է իրականացնում և դեռ չի կատարել Հունգարիայի առաջադրած պայմանը՝ Անդրկարպատյան հունգարացիների իրավունքները վերականգնելու վերաբերյալ. հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

00:10 04.09.2026 | Թրամփը մտադիր է պահանջել Ուկրաինային տրամադրված զինամթերքի գումարը

Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային անհատույց տրամադրել է շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք, քան ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի հետ պատերազմի ընթացքում. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

00:01 04.09.2026 | Ինքը քանդող-ավերող է, խրախուսում է ապօրինություններն ու իր ապօրինի հրամանների կատարումը. Արմինե Օհանյանը՝ Փաշինյանի մասին

Ինքը քանդող-ավերող է, ընդ որում` ավերմունքը համակարգային է: Խրախուսում է ապօրինություններն ու իր ապօրինի հրամանների կատարումը, չարություն ու ատելություն հրահրում իր հակառակորդների նկատմամբ` այլասերելով հասարակությանը…Ոչ միայն մարդկանց բանտ ուղարկելն է անձամբ հրահանգավորում, իր հրահանգները կատարողներին է գովում, անգամ պատգարակի վրա բանտ տանելուց է հրճվում ու պատգարակ բռնողին է շնորհակալություն հայտնում:

23:55 03.09.2026 | Վրաստանի գլխավոր դատախազությունը կստուգի վարչապետի կողմից Դավիթ Գարեջին Բաքվին փոխանցելու մեջ մեղադրած իրավապաշտպան Ջորբենաձեի մահվան վերաբերյալ հայտարարությունները

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննությունների շարք է սկսել այն անձանց շրջանում, ովքեր հրապարակավ կասկածի տակ են դրել իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեի մահվան պաշտոնական վարկածը։ Վերջինս մահից կարճ ժամանակ առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեին մեղադրել էր Դավիթ Գարեջիի միջնադարյան վանական համալիրի մի հատվածը Գաղտնի կերպով Ադրբեջանին վաճառելու մեջ, հայտնում է «Новости-Грузия»-ն։

23:51 03.09.2026 | ԱՄՆ-ում հրեական համայնքների անվտանգության ծախսերը հասել են ռեկորդային՝ տարեկան 1,05 մլրդ դոլարի

ԱՄՆ-ում հրեական համայնքների անվտանգության ապահովման ծախսերը ռեկորդային ցուցանիշով գերազանցել են տարեկան 1,05 մլրդ դոլարը, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի հրեական ֆեդերացիաների (JFNA) տվյալներին։

23:48 03.09.2026 | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռաուլ Կաստրոյի թոռան և կուբայական հինգ կազմակերպությունների դեմ

ԱՄՆ-ն հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ֆիդել Էրնեստո Կաստրո Կալիսի և պետության հետ կապված հինգ կուբայական կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

23:46 03.09.2026 | ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բարեկամությունն այժմ արտակարգ ամուր է. Ալիս Աբդալլա

Անկարայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիս Աբդալլան անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին՝ դրանք բնութագրելով որպես դրական։

23:43 03.09.2026 | Հայաստանը մերժել է ընդդիմադիր լրագրող Իլյա Դանիլովին արտահանձնելու Մոսկվայի հարցումը

Հայաստանի կառավարությունը մերժել է Ռուսաստանի իրավապահ մարմինների՝ ընդդիմադիր SOTA հրատարակության լրագրող Իլյա Դանիլովին արտահանձնելու հարցումը։ Այս մասին հայտնում է «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն»։

23:41 03.09.2026 | Բրյուսելում ցուցադրվել են արհեստական բանականությամբ աշխատող մարդանման ռոբոտներ

Բրյուսելում ռոբոտաշինության ցուցադրության ընթացքում ներկայացվել են արհեստական բանականությամբ աշխատող մարդանման ռոբոտներ, որոնք ցուցադրել են առաքման, արտադրական և կենցաղային տարբեր առաջադրանքներ։ Այս մասին հայտնում է Euronews-ը:

23:36 03.09.2026 | Թրամփի պատկերով մետաղադրամ է թողարկվել

Դոնալդ Թրամփը դարձել է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին գործող նախագահը, որի դիմանկարով ամերիկյան դրամ է թողարկվել։ ԱՄՆ դրամահատարանը նրա պատկերով 1 դոլարանոց հուշադրամ է թողարկել՝ նվիրված երկրի 250-ամյակին։ Թրամփի պատկերով հուշադրամի վրա գրված են «Ազատություն» և «Աստծուն ենք վստահում» արտահայտությունները։

23:33 03.09.2026 | Իսրայելի ՌԾՈւ-ն Միջերկրական ծովում Թուրքիայի ակտիվությունը գնահատել է որպես հնարավոր հակամարտության նախապատրաստություն․ «KAN»

Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Իսրայելի ռազմածովային ուժերը վերջին ամիսներին թուրքական ռազմածովային ուժերի ակտիվացում են արձանագրում Միջերկրական ծովում և իսրայելական նավատորմի տեղաշարժման գոտիներում։ Այս մասին առաջինը հայտնել է «KAN» հեռուստառադիոընկերությունը՝ նշելով, որ դրա մասին են վկայում անցկացվող զորավարժություններն ու տարածաշրջանում թուրքական ներկայության ցուցադրումը։

23:32 03.09.2026 | Իսպանիան Մարոկկոյի ներգրավվածության որևէ ապացույց չի գտել Սեուտայի ներգաղթյալների ներհոսքի գործում․ Սանչես

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը որևէ ապացույց չունի այն մասին, թե Մարոկկոն կազմակերպել է կամ աջակցել է հուլիսի վերջին Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավի միգրանտների զանգվածային ճեղքմանը, հաղորդում է The Guardian-ը։

23:27 03.09.2026 | Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը։

23:24 03.09.2026 | Պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից և աշխարհին նայել գլոբալ ու մասշտաբային հայացքով». Նարեկ Կարապետյան

19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100 ավոր ձիակառքերի ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց տեղափոխումը, այս պրոցեսսի արդյունքում ձևավորեց Արևմուտքի հարստությունն ու ժամանակակից աշխարհը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

23:22 03.09.2026 | Արարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմանը, հայտնում են գերատեսչությունից։

23:16 03.09.2026 | ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս

Միացյալ Նահանգները չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել առևտրային նավերի վրա հարձակումները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

23:05 03.09.2026 | Աշխարհի չեմպիոնը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

«Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Մարկոս ​​Լյորենտեն սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ հայտարարելով Իսպանիայի հավաքականից հեռանալու մասին։

22:54 03.09.2026 | Ուիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, սպասվում է, որ առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

22:37 03.09.2026 | ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրում կփակվեն Գյոթեի անվան գերմանական ինստիտուտի բոլոր երեք մասնաճյուղերը, տեղեկացնում է svoboda.org-ը։

22:29 03.09.2026 | Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք

Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Գոսստանդարտ) արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն համարելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող։

22:20 03.09.2026 | ԱՄՆ-ն Իրանում ավելի քիչ զինամթերք է ծախսել, քան Բայդենը փոխանցել էր Ուկրաինային․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերն ունեն զինամթերքի գրեթե անսահմանափակ պաշարներ, որոնք զգալիորեն գերազանցում են Իրանում ընթացող ռազմական գործողության պահանջարկը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

  • Page 47 of 2586
  • <
  • 1
  • ...
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • ...
  • 2586
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը