21 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

23:22 03.09.2026 | Արարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմանը, հայտնում են գերատեսչությունից։

23:16 03.09.2026 | ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս

Միացյալ Նահանգները չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել առևտրային նավերի վրա հարձակումները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

23:05 03.09.2026 | Աշխարհի չեմպիոնը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

«Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Մարկոս ​​Լյորենտեն սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ հայտարարելով Իսպանիայի հավաքականից հեռանալու մասին։

22:54 03.09.2026 | Ուիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, սպասվում է, որ առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

22:37 03.09.2026 | ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրում կփակվեն Գյոթեի անվան գերմանական ինստիտուտի բոլոր երեք մասնաճյուղերը, տեղեկացնում է svoboda.org-ը։

22:29 03.09.2026 | Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք

Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Գոսստանդարտ) արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն համարելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող։

22:20 03.09.2026 | ԱՄՆ-ն Իրանում ավելի քիչ զինամթերք է ծախսել, քան Բայդենը փոխանցել էր Ուկրաինային․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերն ունեն զինամթերքի գրեթե անսահմանափակ պաշարներ, որոնք զգալիորեն գերազանցում են Իրանում ընթացող ռազմական գործողության պահանջարկը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

22:08 03.09.2026 | Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 19/9 բազմաբնակարան շենքի, 19/8 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասնաշենքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

21:57 03.09.2026 | Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ուսանողների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների վերացման և քաղաքացիական պաշտպանության ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել փրկարարի աշխատանքի գրավչության բարձրացմանը միտված քայլերին, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից վարվող քաղաքականությանը:

21:37 03.09.2026 | Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

21:30 03.09.2026 | ՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասին

Վերջին ամիսներին Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում ծովի մակերևույթի ջերմաստիճանը միջինից ավելի քան 2°C բարձր է եղել։

21:20 03.09.2026 | Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի տնտեսությունը կարող է փլուզվել, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը շարունակի իրեն ներկայացնել որպես «թշնամի»։

21:11 03.09.2026 | Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ տեղափոխվել են բաժիններ

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

20:56 03.09.2026 | ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

20:40 03.09.2026 | Հոգնել եմ դա լսելուց, այդ ամենը հոգնեցուցիչ է․ Մոդրիչ

«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոստովանել է, որ հոգնել է իր տարիքի մասին անընդհատ խոսակցություններից: 40-ամյա խորվաթ կիսապաշտպանը նշել է, որ քննադատները նրան անտեսում են 2019 թվականից ի վեր, սակայն այդ ժամանակվանից ի վեր նա նվաճել է Չեմպիոնների լիգայի երկու տիտղոս և հավաքականի հետ մեդալ:

20:29 03.09.2026 | ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը

ԱՄՆ բանակում նշել են, որ E-HEL ուղղորդված էներգիայի մարտական համակարգը կարող է անօդաչուների ոչնչացման համար օգտագործվել շատ ավելի քիչ ծախսով, քան հրթիռները։

20:20 03.09.2026 | Եվրոպական առնվազն յոթ երկիր ռուս դիվանագետներին կանչել է ԱԳՆ՝ Լայպցիգի միջադեպի պատճառով

Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Մեծ Բրիտանիան, ի նշան Գերմանիայի հետ համերաշխության, կանչել են Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչներին այն բանից հետո, երբ Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա հիբրիդային հարձակում գործելու մեջ։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն։

20:06 03.09.2026 | Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է

20:02 03.09.2026 | Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։

19:55 03.09.2026 | «Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ արձագանք է տվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին, ով Իրանի իշխանություններին համեմատել էր «թունավոր օձի հետ, որը շարունակում է շարժվել անգամ գլուխը կտրելուց հետո»։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

19:37 03.09.2026 | Ալյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիքոլսկի բնակավայրից 84 կմ հարավ-հարավ-արևմուտք։

19:22 03.09.2026 | Իսրայել Կացն սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին և խորհրդակցություն է հրավիրել

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և ռազմական ու ուժային ղեկավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է The Times of Israel-ը։

19:17 03.09.2026 | Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։

19:14 03.09.2026 | Չախալյանի խափանման միջոցը փոխվեց. տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ

Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով ամբաստանյալ, «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը սեպտեմրերի 4-ից հետո կազատվի տնային կալանքից։

19:10 03.09.2026 | Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նրանցից 4-ը կալանավորվել են, իսկ 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

19:07 03.09.2026 | Նարեկ Նալբանդյանը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանը. Hetq.am

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի գործարանի կառավարումը պետության կողմից ստանձնելու ֆոնին Հայաստանի ցեմենտի մեկ այլ խոշոր գործարանի վաճառք է տեղի ունեցել։ Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը, որը շահագործող ընկերության սնանկ ճանաչվելուց հետո դարձել էր «ԱՄԻՕ» բանկի սեփականությունը։

19:00 03.09.2026 | Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ

The Wall Street Journal-ը հայտնում է, որ Սպիտակ տան ղեկավարն իր գլխավոր խորհրդականների հետ գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության ավարտի պաշտոնապես հայտարարման սցենարը։

15:59 03.09.2026 | ԱՄԷ նախագահը Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները

Երկու առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ ձեռնարկվող ջանքերը։

15:23 03.09.2026 | Արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026 թվականի սեպտեմբերին

Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026 թվականի սեպտեմբերին,- տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

15:00 03.09.2026 | Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը

Փոխարենը Հեգսեթը առաջնահերթ ուշադրություն է դարձնում սեփական «ամերիկացի մարտիկի» կերպարի պահպանմանը և, իր կարծիքով, զինծառայողների շրջանում իսկական մարտական ոգու վերածնմանը

  • Page 48 of 2586
  • <
  • 1
  • ...
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • ...
  • 2586
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը