21 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:56 09.09.2026 | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 27 ավիաընկերությունների և ևս ինը օբյեկտների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտին առնչվող 36 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ նրանց մեղադրելով Իրանի համար զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների փոխադրմանը նպաստելու մեջ։

00:55 09.09.2026 | Նուշը չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի ախտանիշները. JN

Նուշը նկատելիորեն չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի թեթև ու չափավոր ախտանիշները։ 84 մասնակցի ներգրավմամբ անցկացված 12-շաբաթյա փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition (JN) ամսագրում։ Այս մասին գրում է News.am-ը։

00:53 09.09.2026 | Իսրայելը կփակի Երուսաղեմում բրիտանական հյուպատոսարանը՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ մի շարք պատասխան միջոցների մասին այն բանից հետո, երբ Լոնդոնը որոշեց պատժամիջոցներ սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի նկատմամբ։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է The Times of Israel-ը:

00:50 09.09.2026 | ԱՄԷ-ի նախագահն անձամբ է զգուշացրել Նեթանյահուին ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին. Haaretz

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահույին անձամբ նախազգուշացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից խոշոր հարձակման նախապատրաստման մասին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից տասն օր առաջ, հաղորդում է Haaretz պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

00:46 09.09.2026 | Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ ՏԻՄ ընտրությունները՝ 2027-ին

ԱԺ-ում շրջանառության մեջ է նախագիծ, որով նախատեսվում է խոշորացնել Արարատ և Վանաձոր համայնքները՝ Արարատին միավորելով Վեդին, իսկ Վանաձորին՝ Փամբակը։

00:43 09.09.2026 | Եվրոպական երկրները նախատեսում են Patriot-ի նոր հրթիռներ ձեռք բերել Ուկրաինայի համար․ Bloomberg

Եվրոպական երկրները նախատեսում են մինչև ձմեռ Ուկրաինայի համար ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ ձեռք բերել․ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

00:40 09.09.2026 | Տաջիկստանում ռուսական ռազմական բազան պատրաստ է դիմակայել արտաքին սպառնալիքներին. Բելոուսով

Տաջիկստանում ռուսական ռազմական բազան գտնվում է արտաքին սպառնալիքներին հակազդելու պատրաստ վիճակում, իսկ Մոսկվան և Դուշանբեն դրա կիրառման շուրջ սերտ համագործակցություն են հաստատել։ Այդ մասին ТАСС-ի հաղրոդմամբ, Տաջիկստանի անկախության 35-ամյակի առթիվ պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

00:38 09.09.2026 | Ադրբեջանցին անհետացել է Վրաստանում՝ Թուրքիայից սահմանը հատելուց հետո

Վրաստանում իրականացվում են որոնողափրկարարական միջոցառումներ՝ Ադրբեջանի քաղաքացի Հաֆիզ Սուլեյմանովին գտնելու համար, որը անհետացել է Թուրքիայից սահմանը հատելուց հետո, հաղորդում է Georgia Online-ը։

00:36 09.09.2026 | Փաշինյանի դուստրը դեմպի՞նգ է անում սպորտային ակումբների և ֆիթնես ոլորտում. 240 ընկերություն դարձել են «գործընկեր». News.am

Ըստ շուկայի որոշ ներկայացուցիչների փոխանցած տեղեկությունների՝ Երևանի մի շարք մարզական ակումբներ, լողավազաններ ու ֆիթնես սրահներ ներգրավվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ կապվող նախագծում, ընդ որում՝ ոլորտի որոշ ներկայացուցիչների պնդմամբ, հաճախ անգամ ոչ շահավետ պայմաններով:

00:34 09.09.2026 | Թրամփն «անհարգալից» առաջնորդների մասին տեսանյութ է հրապարակել՝ ներառելով Մեծ Բրիտանիայի թագավորի հետ մոնտաժված դրվագը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է մոնտաժված տեսանյութ, որը տպավորություն է ստեղծում, թե Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն անտեսել է մի տղամարդու, որը միապետի այցի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, եզրակացրել է BBC News հեռուստաալիքը։

00:32 09.09.2026 | Աշխարհի ամենաբարձր վարձատրվող առաջնորդը հավելավճար կստանա․ Սինգապուրի վարչապետի աշխատավարձը կկազմի 2,8 միլիոն դոլար

Սինգապուրի կառավարությունը կբարձրացնի նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ վարչապետ Լոուրենս Վոնգի աշխատավարձերը, որն այժմ էլ աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական առաջնորդն է, հայտնում է BBC News-ը։

00:26 09.09.2026 | Եվրոպացիների կողմից Ուկրաինայում կրակը շտապ դադարեցնելու կոչը թաքցնում է Կիևի ռեժիմի վերազինման համար ժամանակ շահելու նրանց ցանկությունը. Լավրով

Եվրոպացիների կողմից Ուկրաինայում կրակը շտապ դադարեցնելու կոչը թաքցնում է Կիևի ռեժիմի վերազինման համար ժամանակ շահելու նրանց ցանկությունը, հայտարարել Է Լավրովը:

23:53 08.09.2026 | Երևանում համերգով հանդես կգա ENIGMA լեգենդար նախագծի ձայնը՝ Էնդրյու Դոնալդսը

Արտիստը, լարային նվագախմբի և մանկական երգչախմբի ուղեկցությամբ, կներկայացնի ENIGMA-ի հիթերն ու իր մենակատարային ստեղծագործությունները։

23:50 08.09.2026 | Հրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անունները

Հոբելյանական՝ 70-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում, իսկ հաղթողը կորոշվի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100 երկրները ներկայացնող լրագրողների քվեարկության արդյունքում։ Գործող դափնեկիրն է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։

23:46 08.09.2026 | Չինաստանը Վրաստանի ամենամեծ ներդրողն է

2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23.2%-ով։

23:43 08.09.2026 | Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը

Goal-ի տվյալներով՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի ֆավորիտը գործող գավաթակիր «Պարի Սեն Ժերմենն» է։

23:38 08.09.2026 | Չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. Մարիաննա Ղահրամանյան

Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է սահմանափակվի միայն օրենքների նախագծերի քննարկմամբ, պետք է լինի պրոակտիվ և արձագանքի բոլոր այն իրավիճակներում, որտեղ հատվում է թույլատրելիի սահմանը:

23:23 08.09.2026 | Եթե Ռեալը երկու տարի ոչինչ չի հաղթել, դա նրանց խնդիրն է․ Յամալ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Իսպանիայի առաջնությունում մրցավարության նկատմամբ «Ռեալ Մադրիդի» դժգոհության մասին հարցին։

23:04 08.09.2026 | Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

22:57 08.09.2026 | Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաքում պաշտոնական միջոցառմամբ մեկնարկել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»։

22:49 08.09.2026 | ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիոն ոլորտին աջակցող 36 կազմակերպության նկատմամբ։

22:31 08.09.2026 | ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար

Եվրամիությունը թույլատրել է Ուկրաինային նախկինում տրամադրված 90 մլրդ եվրոյի վարկի մի մասն օգտագործել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռ-կալանիչներ ձեռք բերելու նպատակով։ Այդ մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

22:30 08.09.2026 | France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները

Նշենք, որ այս անվանակարգում հաղթողի անունը կհայտարարվի 2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, որը նախատեսված է հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։

22:11 08.09.2026 | 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ

Կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Մասիս քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տարվել է Մալաթիայի բաժին։

22:01 08.09.2026 | ՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքը

Առավել բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար․ շահագործման է հանձնվել կացարանային նոր մասնաշենքը։

21:52 08.09.2026 | Պապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը: Հայտարարել են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

21:38 08.09.2026 | Գետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ին

Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցված կեղտաջրերի նախնական կենսաբանական մաքրման կայանը սեփականության իրավունքով անհատույց օտարվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

21:31 08.09.2026 | Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններում ՌԴ-ից պահանջ չեն ներկայացրել․ Լավրով

ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանից ոչ մի անարդար կամ անհնար պահանջ չեն ներկայացրել։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

21:25 08.09.2026 | Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն ինչպիսի մեծ ու ցայսօր չգնահատված ծառայություն ունի Զինված ուժերի կայացման գործընթացում․ Սուրենյանց

Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն ինչպիսի մեծ ու ցայսօր չգնահատված ծառայություն ունի Հայաստանի Զինված ուժերի կայացման գործընթացում

21:11 08.09.2026 | 5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են

Նախաքննության փուլում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

  • Page 33 of 2586
  • <
  • 1
  • ...
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • ...
  • 2586
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը