Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.30 դրամ
Վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը:
Պատրաստվում է նախաձեռնությունը ստանձնել ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆը՝ մաքոքային դիվանագիտության շրջանակում, իրենց եվրոպացի գործընկերներին հայտնել են նրան մոտ կանգնած ամերիկացի պաշտոնյաները։
Սեպտեմբերի 10-ի առավոտյան նախատեսված հանդիպումից հետո Զելենսկին ելույթ կունենա մոտակա Բանֆ լեռնային առողջարանային քաղաքում կայանալիք կառավարության նիստում։
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Կոլեկտիվ Արևմուտքը նպատակաուղղված կերպով փորձում է աշխարհը կանգնեցնել միջուկային ապոկալիպսիսի եզրին, «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում նշել է Դմիտրի Մեդվեդևը:
Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահների սեփական վարկանիշային աղյուսակը, որտեղ ինքն իրեն առանձնացրել է միջնամասից բարձր գտնվող հատուկ՝ «Ամենամեծագույնը» (The Greatest) կատեգորիայում։
Դոնալդ Թրամփը միլիոններ է վաստակել նավթագազային ոլորտի բաժնետոմսերի աճից՝ Իրանի հետ պատերազմի ժամանակ, գրում է CNBC-ը։
Ռուսական բանկային համակարգն բացարձակապես կայուն է, և քաղաքացիների գումարներին որևէ վտանգ չի սպառնում, «Վեդոմոլոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը:
«Պարսից ծոցի անվտանգությունն ու կայունությունը գտնվում են Իրանի վերահսկողության ներքո». այս մասին հայտարարել են Իրանի ռազմածովային ուժերը՝ հստակ ազդանշան հղելով տարածաշրջանում գտնվող օտարերկրյա ուժերին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը տվյալներ չունի Իրանի ստացած որևէ օտարերկրյա օգնության մասին, որը կարող էր փոխել շարունակվող պատերազմի ընթացքը, հաղորդում է Associated Press-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն պատրաստվում լքել Սիրիայի հարավում գտնվող անվտանգության գոտին։ Դրա մասին նա ասել է Սիրիայի կողմում գտնվող Հերմոն լեռան վրա իսրայելցի զինծառայողներին այցելության ընթացքում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանը կշարունակի պատերազմն առնվազն մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացվելիք միջանկյալ ընտրությունները՝ փորձելով ազդել դրանց արդյունքի վրա, իսկ քվեարկությունից անմիջապես հետո կավարտի հակամարտությունը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի (AJA East Coast) կազմակերպությունն ընտրել է տնօրենների խորհուրդը 2026–2027 թվականների համար։ Ասոցիացիայի նախագահ է ընտրվել մրցանակակիր զարդերի դիզայներ, GIA-ի մասնագիտական որակավորումներ ունեցող մասնագետ և ոլորտի ներկայացուցիչ Անի Խաչյանը, հայտնում է Asbarez-ը։
Խայտառակություն է, դուք ո՞վ եք, որ զրպարտեք, վիրավորեք մեր հոգևոր առաջնորդին. Ռուբեն Մելիքյան
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է նաև անձնագրերի և նույնականացման քարտերի գործընթացից և ասել, որ ամբողջովին կգործարկվի կենսաչափական համակարգը նոյեմբերի 1-ից։
Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն, սա հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Իսրայելը չի ծրագրում բռնի կերպով Գազայի հատվածից տեղահանել կամ արտաքսել պաղեստինցիներին, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է The Times of Israel-ը։
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ընտրել է թիմի նոր ավագի 39-ամյա Լիոնել Մեսիի հեռանալուց հետո։ Ավագի թեւկապը բաժին է հասել Մադրիդի «Աթլետիկոյի» 28-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոյին, հաղորդում է TyC Sports-ը։
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը հիանալի է եղել, և որ Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին նշվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Telegram ալիքում։
Հանդիպման մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվում: Սակայն ԶԼՄ-ները գրում են, որ Բարաքի հետ Էրդողանի բանակցությունները Անկարայի և Վաշինգտոնի ակտիվ դիվանագիտական շփումների շարունակությունն են սիրիական ուղղությամբ:
Արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին սկզբունքային համաձայնության է եկել Իսպանիայի Սեգունդայում հանդես եկող «Էլդենսե» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու շուրջ: Սա 39-ամյա ֆուտբոլիստի արդեն երկրորդ նմանատիպ գործարքն է 2026 թվականի ընթացքում։
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից: «Գնդապետ Դալլաքյանն այլևս չի զբաղեցնում նշված զորամասի հրամանատարի պաշտոնը»,- հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը։ Կանցլերի ներկայացուցիչը հրաժարվել է նշել չեղարկման պատճառը, սակայն ընդգծել է, որ այն կապված չէ ժամանակացույցի խնդիրների հետ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում։ Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի «պարտությունը մոտ է»՝ ելույթ ունենալով սիրիական տարածքում գտնվող Հերմոն լեռից, որը Իսրայելը վերահսկում է Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո՝ 2024 թվականի վերջից, գրում է The Times of Israel-ը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: