Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:
Մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի արդեն 34 հայտ է ներկայացվել։
Բորելի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների դեմ սահմանափակիչ միջոցներ մտցնելու իր պատժամիջոցային մեխանիզմն անվանել Նավալնիի անունով։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2022 թ. դեկտեմբերին դիմել է համաշխարհային կազմակերպության միջազգային դատարան` խնդրելով գնահատել իրավական հետևանքները, որոնք «բխում են Իսրայելի քաղաքականությունից և գործելակերպից օկուպացված Պաղեստինի տարածքում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմում»:
Ի՞նչ է կատարվում Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակում. ՈւՂԻՂ
Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին համախմբվելու Մայր Աթոռում, իրենց ուխտը վերանորոգելու, հոգևոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղիները:
Փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով:
Ծառայությունից հայտնում են, որ Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների ծառայողները 2024 թվականի հունվարի ընթացքում պարբերաբար իրականացրել են խուզարկություններ թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։
Եվրոպական նավերը կպատասխանեն միայն ծովից հարձակումներին և կրակ չեն արձակի մայրցամաքի ուղղությամբ։ ԵՄ առաքելությունն անկախ կլինի ԱՄՆ-ի գլխավորած Prosperity Guardian գործողությունից, սակայն նրանց միջև կլինի համագործակցություն և կկատարվի տեղեկատվության փոխանակում:
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները լսել են Հանձնաժողովի զեկույցը՝ սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձի վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել քննարկում:
Կալլասը Finacial Times-ին հայտնել է, որ ռուսական ակտիվների առգրավումը կարող է ճնշում գործադրել ռուսական տնտեսության վրա և օգնել՝ վերջ դնելու հակամարտությանը։
Նիկոլը որոշել է հային «բիրիքով» հանձնել Ալիևին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին
Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
Փետրվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
ԱՄՆ-ն իր միջուկային զինանոցը ՆԱՏՕ-ի երկրներում տեղակայում է Nuclear Sharing ծրագրի շրջանակներում:
Վարչական և Երևանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։ Որոշումը, սակայն, բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։
Պատմությունը կարող է կրկնվել, իսկ երկրորդ ալիքը՝ ամեն ինչ կործանել….
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Ոստիկանությունը նշել է, որ մեծ թվով գյուղատնտեսական տեխնիկայի տեղաշարժը դեռ խցանումներ չի առաջացրել ճանապարհներին։
Հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանի հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհունի և ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի միջև։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։
Ոստիկանությունը հաստատել է, որ Էնգայում բախումները «շարունակվող պայքարն են ամբուլին և սիկին ցեղերի և նրանց դաշնակիցների միջև»:
Իսրայելն առաջին անգամ է հայտարարում, որ իր զորքերը կարող են մտնել Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստան է գտել շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի։
Իրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ, Սյունիքի հետ կապված թեման թերևս առանցքայինն էր:
Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մոտակայքում, բախվել են VAZ (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 1976 թ․) և Skoda (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ․ Մ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական օրը մեդալների համար կպայքարեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:
Ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո երկրի տարբեր քաղաքներում հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ շուրջ 400 մարդ է ձերբակալվել։