
Դատարանները պարտադրել են կասեցնել «Օրրան»-ի հարևանությամբ շենքի շինարարությունը. բողոքը կքննվի առաջիկա նիստում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 22-ին կկայանա «Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքների արգելքի վերացման պահանջով նախնական նիստը։
Վարչական և Երևանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։ Որոշումը, սակայն, բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։
«Օրրան»-ը 2023թ. դեկտեմբերի 11-ին հրավիրել էր մամումի ասուլիս՝ ահազանգելու իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը, խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր «Օրրան» հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։
Բարեգործական կազմակերպությունն արդեն 23 տարի ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքների, երեխաների և տարեցների։