Ադրբեջանական աղբյուրները նշում են Մյունխենում Ալիև-Փաշինյան երկկողմ բանակցությունների մասին
Արթուր Խաչատրյանը գրում է. «Ադրբեջանական աղբյուրները նշում են Մյունխենում Ալիև-Փաշինյան երկկողմ բանակցությունների մասին: Փաշինյանի թե՛ պաշտոնական, թե՛ ընտանեկան կայքերը լռում են: 2018-20 թթ. խորհրդավոր բանակցությունների պրակտիկան շարունակվում է:
Ալիևն ու Փաշինյանը հանդիպում էին (Դուշանբե, Աշխաբադ, Դավոս և այլն), դրանց մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չէր տրամադրվում, իսկ երբ բանակցությունների փաստը հայտնի էր դառնում, հայտարարում էին, թե դրանք «ոչ լիաֆորմատ հանդիպումներ էին»: Տեսանք, թե դա ինչի հանգեցրեց: Դաս չեղավ: Պատմությունը կարող է կրկնվել, իսկ երկրորդ ալիքը՝ ամեն ինչ կործանել….»: