Հարցեր գլխավոր դատախազուհուն

ՀՀ գլխավոր դատախազուհին միջնորդություն է ներկայացրել ԱԺ, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պատգամավոր Արմեն Չարչյանին։ Ըստ շրջանառվող լուրերի, մեղադրանքն առնչվում է Արթուր Սարգսյանի (Հաց բերող) մահվան հանգամանքների հետ։

Ըստ մեղադրանքի, Արմեն Չարչյանը եղել է բժշկական հանձնաժողովի անդամ և հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արթուր Սարգսյանին կալանավորելու համար։

Մի շարք հարցեր բարձրակարգ մասնագետ, անկախ և անաչառ գլխավոր դատախազուհուն․

1․ Տիկին գլխավոր դատախազուհի,որքան ինձ հայտնի է, Արթուր Սարգսյանին հրավիրել էին հարցաքննության, բայց նրա պաշտպաննը հրավերն անտեսել էր և այդ պատճառով որոշում կայացվեց Արթուր Սարգսյանին նորից կալանավորելու մասին։ Արդյոք մեղադրանք առաջադրվե՞լ է նաև պաշտպանի նկատմամբ։

2․ Մեղադրանք առաջադրվել է միայն Արմեն Չարչյանի՞ն, թե՞ նաև հանձնաժողովի մյուս անդամներին։

3․ Իհարկե, ողջունելի է բացահայտել 2017թ․ Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան հանգամանքները, բայց ի՞նչն է ձեզ խանգարում բացահայտել շատ ավելի թարմ չբացահայտված հանցագործություններ,մահեր և սպանություններ․
2019թ․

-Արա Մխիթարյանի ծեծը, ով մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ։

-Մհեր Եղիազարյանի ողբերգական մահը, ի դեպ շատ մոտ Արթուր Սարգսյանի դեպքին։
2022թ․

-Արմեն Գրիգորյանի ողբերգական մահը։

-Սոնա Մնացականյանի նույնպես ողբերգական մահը։

-Ապարանում երեք երիտասարդների սպանությունը։

-Էդգար Ղազարյանի ծեծը։

Վստահ եմ, որ այս հարցերը մնալու են անպատասխան, քանի որ դուք ընդամենը կատարում եք վարչապետ-բռնապետիկի հանձնարարականները, ուրիշ ոչինչ։

Տեսանյութեր

Լրահոս