Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է՝ իշխանությունները կեղծ խաղաղության խոստմամբ հերթական գաղտնի զիջումն են արել թշնամուն։
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացքը, ինչի հետևանքով առաջացել է խցանում:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի նախին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել ու նշել, որ տևական ժամանակ է շինծու և ապօրինի մեղադրանքով գտնվում է անազատության մեջ։
«Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը նախընտրել են դիտարկել [իրավիճակը] որպես մի պահ, երբ վերացել է երկու երկրների միջև հակամարտության ամենամեծ աղբյուրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի [շուրջ հակամարտությունը], և նրանք կարող են անդրադառնալ [իրենց] երկու պետությունների միջև ավելի լայն խնդիրներին, որոնք կհանգեցնեն արժանապատիվ ու ամուր խաղաղության հաստատմանը»,- նշել է Քիմը:
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին:
Բելգիան ողջունում է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու մասին Եվրոպական միության խորհրդի որոշումը։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դերսիմ (Թունջելի) նահանգում հուլիսի 25-ից 5-օրյա ժամկետով արգելվել են ցույցերի, համերգների, հավաքների և քայլերթերի, ինչպես նաև նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը:
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին
Եվրոպական խորհրդի որոշմամբ Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ փոխարինելով Տոյվո Կլաարին։
Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային ֆիզիկական բռնության ենթարկելու տեսանյութը։ Այս մասին ասացին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:
Թուրքիայում շարունակվում են ազգայնամոլական դրսևորումները։ Մասնավորապես՝ Վան քաղաքում անհայտ անձինք ջնջել են հետիոտնային անցմանը կից քրդերեն գրությունը փոխարինելով այն «Թուրքիան թուրքական է, թուրքական էլ կմնա» գրառմամբ։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը: Նա մեղադրվում է կոռուպցիոն գործարքներ մեջ։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունը Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ձերբակալել է մոտ 1000 միգրանտի, որոնց արտաքսելու են Ռուսաստանից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մեկն ասի, թե դու ու ճիշտը ի՞նչ կապ ունեք իրար հետ։ Դու ճշտի ու ճշմարտության հետ այնքան կապ ունես, որքան Իլհամ Ալիևը խաղաղության հետ․․․ արձակուրդի մեջ ես էլի, գնա հեծանիվ քշի, մենք էլ քո փառահեղ ճառերից հանգստանանք»։
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է։
Խոշտանգում, որը ցավոք ինձ «հայտնի» կդարձնի ավելի լայն զանգվածների, բայց որը բնավ ցանկալի չի ոչ մի մարդու, ոչ մի տղամարդու համար։ Խոշտանգում, որի գնով երկրում «հայտնի» դառնալ չէի ուզի, ես շատ այլ որակներ ու հմտություններ ունեի, որոնք ինչ-որ պահի, իմ գործունեության ինչ-որ փուլում ինձ որոշակի ճանաչելիություն կբերեին։ Շալվարդ իջեցված, ոտքերիդ արանքում մահակ պահվելը, դեմքիդ մի քանի վիժվածքի թուքը ամենահաճելի բանը չի վստահաբար, եթե ինչ-որ սադոմազոխիստական հակումներ կամ նորմայից շեղում համարվող ֆանտազիաներ չունես, իսկ ես նման հակումներ ու ֆանտազիաներ հաստատ չունեմ։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա պարտքերի մասին հայտարարություններին:
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ նկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն է։
Ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթից 1,5 միլիարդ եվրոյի փոխանցում է կատարվել Ուկրաինային. այս մասին տեղեկացերել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի (ASEAN) արտգործնախարարների 57-րդ հանդիպման շրջանակներում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Կրեմլը ողջունել է Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները, թե Ռուսաստանը «պատերազմական մեքենա» է, որը հաղթել է Նապոլեոնին և Հիտլերին։
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս շաբաթ և կիրակի օրերը կանցկացնի Վայոց ձորի մարզում:
Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան:
2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վրացական անձնագիրը Henley & Partners խորհրդատվական ընկերության ինդեքսում զբաղեցրել է 44-րդ տեղը։
Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հայտարարությանն արձագանքել է նաև Թուրքիայի առողջապահության նորանշանակ նախարար Քեմալ Մեմիշօղլուն:
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը և Անկարայից էլ նույնն է ակնկալում:
Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ներկայացուցիչների մասնակցության հետ կապված հիմնական ծախսերը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը ՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը ՝ կապված հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի «Արծիվ գործընկեր-2024» (Eagle Partner 2024) զորավարժությունների ֆինանսական բաղադրիչի հետ։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը.