Բաժիններ՝

Նեթանյահուի ռшզմшկшն քարտուղարն այցելել է Մոսկվա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ վարչապետի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը շաբաթավերջին այցելել է Մոսկվա՝ Գազայի հատվածից իսրայելցի պատանդներին ազատելու գործարքը խթանելու նպատակով։

Գրասենյակի փոխանցմամբ, Նեթանյահուն այս մասին ասել է Գազայի հատվածում գերության մեջ սպանված ռուս պատանդ Ալեքսանդր Լոբանովի ծնողների հետ հեռախոսազրույցի ժամանակ, ում մարմինը հայտնաբերել են շաբաթ օրը Ռաֆահի հարավում գտնվող թունելներից մեկում։

«Այս զրույցի ընթացքում հայտարարվեց, որ վարչապետի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Հոֆմանն այսօր առավոտյան վերադարձել է Մոսկվա աշխատանքային այցից, որի նպատակն էր խթանել պատանդների գործարքը: Նա քննարկել է Ալեքսանդր Լոբանովի և մյուս պատանդների ճակատագիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս