Հայաստանը չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին, բայց մտադիր էլ չէ դուրս գալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևան քաղաքում մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել կոչով՝ կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծի վերաբերյալ։
Ոչխարի միսը լվանալ, կտրատել, դնել կավե կճուճի մեջ, վրան սառը ջուր լցնել, փակել և դնել թոնիրը։ Միսը եփվելուց հետո հանել կճուճից, ոսկրազատել, նորից լցնել կճուճի մեջ, ավելացնել հալած յուղը, կորկոտը, աղ անել, խառնել, փակել, նորից իջեցնել թոնիրը:
Կաթողիկոսի օգտագործած գավազանը համեմատաբար ավելի ճոխ է պատրաստված և վերևի մասում ունի ամրացված արծվի պատկերով ոսկեթել գեղեցիկ մի ասեղնագործություն՝ դաստառակ:
Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը մարտի սկզբին հետազոտություն է անցկացրել և հրապարակել, թե որոնք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը։ Հարցմանը մասնակցել է 1067 անձ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հռոմի Պապի վիճակը երրորդ օրն անընդմեջ կայուն է, նա ֆիզիոթերապիա է անցնում, հայտնել են Վատիկանից։
ԱՄՆ-ից և Դանիայից գիտնականները պարզել են, որ կանաչ և սև թեյի միացություններն ակտիվացնում են արյան անոթների պատերում իոնային ալիքների սպիտակուցները, ինչը հանգեցնում է դրանց թուլացմանը: Այսպիսով, թեյի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է զարկերակային ճնշման իջեցմանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cellular Physiology and Biochemistry ամսագրում:
Եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական ու իրավական պետություն, Նիկոլ Փաշինյանն իր այդ ելույթից հետո կվերադառնար ոչ թե Կառավարության շենք կամ կառավարական կեցավայր, այլ կհայտնվեր ԱԳՆ-ի անմիջապես հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազությունում՝ իր իսկ առաջարկած հայեցակարգի տրամաբանությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։
ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Եվրոպան ռազմականացնելու (ReArm EU) 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ, որն առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հայտնում է AFP գործակալությունը:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի այսօրվա հերքման փորձը ոչ միայն չփարատեց բարձրացված հարցերը, այլև դրանք դարձրեց առավել արդիական։ Եթե այսօրվա հրապարակումը, ըստ գրասենյակի, ենթակա է հերքման, ապա ինչպե՞ս բացատրել այն, որ 2018 թվականի մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում էին նախագահ Քոչարյանի և Արմեն Սարգսյանի հանդիպմանը, նույն օպերատիվությամբ հերքման չեն արժանացել։
Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ արտերկրի բուհում սովորող քաղաքացին աջակցություն ունենա ՀՀ-ում ռեզիդենտ համարվող մասնավոր կազմակերպության կողմից՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով։
Գազայի հատվածում գտնվող բոլոր գերիներին անհապաղ ազատ արձակելու Թրամփի սպառնալիքները բարդացնում են հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը, հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։
ԱՄՆ-ը և Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպմանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախօրեի աղմկահարույց հայտարարություններին։ Ռուսական «ՐԻա նովոստի»-ի հաղորդմամբ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանի հակառակորդները ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի արշավանքի ժամանակներ։
Բացի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանից, ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը,Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև ապրիլի 2-ը Մեքսիկային ազատել է ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա Ազատ առևտրի համաձայնագրով (USMCA) սահմանված ապրանքների մաքսատուրքերից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության ձևաչափը փոխելու, այդ թվում դաշնակիցների վրա հարձակման դեպքում նրանց պարտադիր պաշտպանությունից հրաժարվելու հարցը, հայտնում է NBC News-ը։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող զինված խմբավորումները Ջեբլա քաղաքի արվարձանում հարձակվել են երկրի ներկա վարչակազմի անվտանգության ուժերի անցակետի վրա։
Մասնագետը նկատեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է այդ առումով առավել զգոն լինեն, քանի որ հայ-ադրբեջանական հաքերային «փոխհրաձգության» պայմաններում բազմաթիվ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք է եղել ժամանակին։
Այսօր՝ մարտի 6-ին, Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։
Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա):
Առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 9-ին: Կեսօրին մոտ զանգած տղամարդը հայտնում էր, որ մոտ մեկուկես ժամ առաջ կոտրել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող իր խանութ-սրահի դռան բռնակը: Արաբկիրի համայնքային ոստիկանները մեկնեցին խանութ և պարզեցին, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ մտնել չի հաջողվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Կանադայի իշխանությունները մտադիր են հետամուտ լինել կանադական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի ամբողջական վերացմանը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ա. Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ բացակայությունը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Աբգար Պողոսյանը։
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը Արցախի միակ պահպանված ռուսական թատրոնն է, մարտի 7-ին կնշի ծննդյան տարեդարձը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան պատմեց, որ թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին կից գործող «Թափառող շուն» արտ-ստուդիայի հիմքի վրա։ Կրիկորովան ընդգծեց, որ խոսքը ոչ թե ստուդիայի վերափոխման, այլ հենց նոր թատրոնի ստեղծման մասին է։