ՀՀ-ն ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցրել է 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Այդ մասին ասվում էր դատախազության պաշտոնական գրության մեջ՝ նշելով, թե այդպիսով վերահաստատվել է 2007թ․ պայմանավորվածությունը։
Հնդիկ դիվանագետը հիշեցրել է, որ հրադադարի ժամկետը համաձայնեցվել է Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների ղեկավարների կողմից մայիսի 10-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
այիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայում կայացած բանակցություններից հետո ասել է, որ այժմ ուկրաինական հակամարտությունում խաղաղության ուղղությամբ առաջընթացի իրական հնարավորությունների պատուհան կա: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն նա պնդել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է լինի հակամարտության կողմ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի աշխատակազմը։
«ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ:
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում։
Իսրայելը մտահոգություն է հայտնում, որ ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 տիպի գերձայնային կործանիչներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է իր հետ ուղիղ բանակցություններից։
ԱՄՆ-ն քննարկում է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Լեհաստանից ուժեր տեղակայելու հարցը Դնեպրից արևմուտք՝ ուկրաինական կարգավորման շրջանակներում։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
Ռուսաստանում ամեն ամիս մոտավորապես 50-60 հազար մարդ կամավոր ներկայանում է, որպեսզի մասնակցի «հատուկ ռազմական գործողությանը»։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Դելովայա Ռոսիյա» կազմակերպության մասնակիցների հետ հանդիպմանը։
Այսօր, երբ գրեթե բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի վրա՝ անկախ այդ նպատակի իրագործման ուղուց, կարևոր է՝ և՛ մեզ համար, և՛ հանրության, հստակեցնել մի շարք հիմնարար հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, մինչ այժմ միասնական ձևակերպում չունեն և խոչընդոտում են այդ նպատակի իրականացումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Սրա նպատակը ո՞րն է. որ գնամ Եռաբլուրում իմ տղայի կողքը պառկե՞մ, որ ընկնեմ դեպրեսիայի մեջ. Հովսեփյան
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ:
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում անցկացվող դատական լսումների ժամանակ հայտնել է, թե որքան վախեցած է եղել, երբ 2016 թվականին կողոպտիչները ներխուժել են հյուրանոցի իր համար և զենքը վրան պահելով՝ իրենից 10 միլիոն դոլարի թանկարժեք զարդեր գողացել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հնդկաստան-Պակիստան հակամարտության վերջին սրացումներն ազդել են թուրք-հնդկական տնտեսական համագործակցության վրա:
Մեքսիկայի Վերակրուս նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ գնդակահարվել է Տեկիստեպեկի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը։
«Արդարադատության նախարարությունը, շնորհակալության, խոնարհումի փոխարեն ինձ մեղադրել, նման մեղադրանք առաջադրել, փոխանակ ասելու՝ ինչ լավ է, որ տիկին Հովսեփյան, դուք հաղթահարել եք, դուք աշխատում եք, դուք պայքարում եք, որ մեր երկիրը ուժեղանա, ինձ մեղադրել այդ մեծ մեղքի մեջ, նպատակը ո՞րն է։ Որ ես գնամ Եռաբլուրում իմ տղայի կողքը պառկե՞մ, որ ես ընկնեմ դեպրեսիայի մեջ և չկարողանամ աշխատել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 12-ին ելույթ է ունեցել երկրի բարձրագույն վարչական դատարանում՝ «Պետական խորհրդում» (Danıştay):
Ucom-ի թիմը մայիսի 12-ին կրկին միացել է Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքները:
Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյումրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ՝ Ախուրյանի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձ եղել:
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Ռուսաստանին և Ուկրաինային՝ պնդելով, որ նրանք պետք է առաջընթաց գրանցեն կայուն խաղաղության հաստատման հարցում, այլապես ԱՄՆ-ը կհեռանա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Մարկո Ռուբիոյի հետ:
Մայիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշին։
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Որոշ երեխաներ, իրենց լավագույն շահից ելնելով, հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարին լրանալու դեպքում։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։