Իրանը թույլտվություն չի խնդրի ուրանի հարստացումը շարունակելու համար: Այսպես է մեկնաբանել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի պահանջը, որը ենթադրում է Իրանի կողմից հրաժարվում իր խաղաղ միջուկային ծրագրից՝ որպես ապագա գործարքի մաս։
Արցախի նախկին պետնախարարի առաջին խնդրանքը վերաբերում էր իր ընտանիքին մեղադրական եզրակացության պատճենը տրամադրելուն, որը մերժվեց։ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց այդ հարցի շուրջ, որը նույնպես մերժվեց դատավորների կազմի կողմից։
2023 թվականին Լեռնային Ղարաբաղը վերագրավելուց հետո աճող ազդեցության շնորհիվ Ադրբեջանն օգտագործում է Իսրայելի և Թուրքիայի հետ իր սերտ կապերը՝ Սիրիայում տարածաշրջանային թշնամիների միջև լարվածությունը մեղմելու համար»։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հարցազրույցում անդրադառնալով Սիրիային, հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսել է կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ նպատակ ունենալով, ի վերջո, փակել իր բոլոր բազաները՝ բացառությամբ մեկի։
Իսպանիայի կառավարությունը հայտարարում է, որ դադարեցրել է զենքի արտահանումը Իսրայել 2023 թվականի հոկտեմբերի 2-ից, սակայն որոշ հաղորդագրություններում նշվում է, որ մատակարարումները տեղի չեն ունեցել։ Իսպանիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը անցյալ տարվա մայիսին՝ Նորվեգիայի և Իռլանդիայի հետ համակարգված ջանքերի շրջանակներում։
89 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մոլդովացի կոմպոզիտոր, դիրիժոր և ուսուցիչ Եվգենի Դոգան, հաղորդում է «Ведомости»-ն։
Սուդանում ՄԱԿ-ի պարենային ավտոշարասյան վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
Նիկոլ Փաշինյանը՝ իր գրառումներով ու գործողություններով, խախտում է սահմանադրական կարգը, թույլ է տալիս պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը սպառնացել է դատի տալ «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին՝ ակումբի վաճառքից ստացված գումարը Ուկրաինային փոխանցելու համար։ Վաճառքից ստացված 2.5 միլիարդ ֆունտ ստեռլինգ հասույթը սառեցվել է Մեծ Բրիտանիայի բանկային հաշվին, իսկ Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, հայտնել է BBC News-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սոցցանցում անդրադարձել է իր գործով նախաքննության ավարտին՝ նշելով, որ իրավապահ համակարգին այդպես էլ չի հաջողվել փաստացիորեն կապել իր դեմ ներկայացված մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ։
Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «թյուրքական հնագույն երկիր»: Պատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։ Բողոքներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորը ճնշման տակ ստիպված է եղել ներողություն խնդրել։ Սակայն դա չի հանգստացրել տեղի հասարակությանը։
Աբշերոնի հանքավայրում կկառուցվի գազի վերամշակման նոր օբյեկտ, Բաքվի էներգետիկ ֆորումում հայտարարել է Total Energies in Europe-ի հետախուզման և արտադրության ավագ փոխնախագահ Ժան-Լյուկ Գիզյուն։
Վահագն Խաչատուրյանը հունիսի 3-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների բարձր ներկայացուցիչների պատվիրակությանը:
Բացի այդ, պարզվել է, որ նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է նրանց կողմից ստացված եկամուտներից։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ և ելույթ կունենա ՄԱԿ-ում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Խնդրի առնչությամբ Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող մեկ տասնյակից ավելի ընկերություններ գրավոր դիմել են պետական մարմիններին, միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։
Այսօր՝ հունիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում՝ թիվ 2 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վոլոդյա Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Պ․ Ն․-ին։
Գերմանիան կշարունակի մերժել ապաստան խնդրողներին՝ չնայած Բեռլինի վարչական դատարանն այդ որոշումն անօրինական է ճանաչել։ Այդ մասին Գերմանիայի քաղաքների և համայնքների ասոցիացիայի համագումարում հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ իր կաբինետը հրաժարական է տալիս «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո: Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից, քանի որ դրա անդամները չեն աջակցել ներգաղթային քաղաքականության խստացման իր նոր ծրագրին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:
Լեհ օրենսդիրները երկրի կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը կքննարկեն հունիսի 11-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։
Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների մոտ, բախվել են «Hyundai Elantra»-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Pickup»-ը:
Հունիսի 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունը բանակցություններ կսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ այս տարի: Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը:
Այս պատմությունը պատմում եմ իմ համայնքի անդամներից մեկի թախանձալից խնդրանքով: «Թող մարդիկ իմ օրինակով հասկանան, թե «մանրուքներն» ինչպես կարող են ազդել մարդկային հարաբերությունների վրա և մտածեն այդ մասին»,- ասաց նա:
Փիթերսի բժշկական կենտրոնի և մի քանի այլ ինստիտուտների գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է մարդու գենետիկան կապված լինել մասնագիտության ընտրության հետ: Պարզվում է, որ կարիերայի ճանապարհների վրա գեների ազդեցություն կա, բայց աննշան է։ Աշխատանքը հրապարակվել է Nature Human Behavior (NHB) ամսագրում:
Դրա մասին գիտի նաև ընդդիմությունը: Ամենայն հավանականությամբ Երկրորդ Նախագահը հենց այդ պատճառով է ցանկանում գործընթացները ձգձգել մինչև հերթական ընտրություն, որտեղ հույս ունի Վարդան Ղուկասյանի օրինակով ընդդիմադիրների շարքում առաջին տեղը զբաղեցնել ու մյուսներին ստիպել միանալ իր կամ իր ասած վարչապետի թեկնածուին: