Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի շուրջ բանակցություններ կսկսեն

Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունը բանակցություններ կսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ այս տարի: Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը:

«Խումբն աշխատում է եվրասիական ձեռնարկությունների միջև ընդհանուր ֆինանսական շուկայի, անկախ վճարային ենթակառուցվածքի և կայուն հաշվարկների ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա։

Այս նախաձեռնությունը Հնդկաստանի համար կբացի ռեսուրսներով հարուստ տարածաշրջան, որն ունի աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսության կարգավիճակը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի հնդկական արտադրանքի արտահանման համար, ներառյալ էլեկտրոնիկան և մեքենաշինությունը, գրում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Բացի այդ, համաձայնագիրը թույլ կտա այս երկրին նվազեցնել Չինաստանի աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի մերձեցումը ԵԱՏՄ-ի հետ տեղի է ունենում Նյու Դելիի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններին զուգահեռ, նշում է գործակալությունը։

Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային համաձայնագրի կնքման հեռանկարն առաջին անգամ քննարկվել է անցյալ տարվա հուլիսին՝ վարչապետ Նարենդրա Մոդիի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Բանակցությունների արդյունքում համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է արագացնել համաձայնագրի նախապատրաստումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30