
«Ինձ իսկապես զարմացնում, անգամ վախեցնում է մնացած ՔՊ-ականների պահվածքը. դուք իսկապե՞ս համաձայն եք տեղի ունեցածի հետ»

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի և իր մի քանի կողմնակիցների հարցում ամեն ինչ պարզ է։ Նրա ու նրանց նմանների մասին Հայոց պատմագրությունը հարուստ ու ցավալի նյութ ունի՝ ուրացող Դավիթ Տաթևացի, ուրացող Մերուժան Արծրունի, ուրացող Վահան Մամիկոնյան, ուրացող մելիք Ֆռանգյուլ…
Ինձ իսկապես զարմացնում, անգամ վախեցնում է մնացած ՔՊ-ականների պահվածքը։ Դուք իսկապե՞ս ուզում եք, որ այս աղվեսադրոշմը մնա ձեր ճակատին։
Դուք իսկապե՞ս չեք զարհուրում այն ամենից, ինչին տալիս եք լուռ համաձայնություն։
Դուք իսկապե՞ս գիշերները հանգիստ եք քնում՝ վստահ լինելով, որ վերջին հինգ տարվա ողբերգությունները օրինաչափ են։
Դուք իսկապե՞ս համաձայն եք տեղի ունեցածի հետ։
Ու այս գրառումը նրա մասին չէ, որ եթե հանկարծ մի բան փոխվի և այլն, և այլն…
Անկե՛ղծ։ Բացարձակ դրա մասին չէ։ Ձեր ու ձեր հոգու մասին է։ Չեմ ասում, որ այս ուժն է ճիշտ, այն ուժն է սխալ, սրան միացեք, նրան աջակցեք։
Ո՛չ։ Ձեզ իսկապե՞ս չի մտահոգում, թե ինչպես եք մնալու, հիշվելու պատմության մեջ…»։