Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հափշտակության դրվագներից մեկով դատապարտյալների հետ համագործակցել է Երևանի 45-ամյա բնակչուհին:
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը` ժամը 11.00-ն:
ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չպարունակող 18 դիմումներ, որոնց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները։ Այն վերահաստատում է իր վճռականությունը աջակցել Հայաստանին այդ գործում, ինչպես նաև իր անսասան աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Նիկարագուայի ազգային ոստիկանությունը երկրի նախագահի հինգերորդ թեկնածուին է ձերբակալել մեկ ամսվա ընթացքում, ընդամենը վերջին շաբաթներին այնտեղ ձերբակալվել են 15 ընդդիմադիր առաջնորդներ: Այդ մասին հաղորդել է CNN-ը։
երկիրը պարտության տարած և պատասխանատվությունից խուսափած իշխանությունն այդ հանձնաժողովը միայն մեկ նպատակի համար է օգտագործելու՝ իշխանության վրայից պարտության գլխավոր պատասխանատուի, մեղավորի պիտակը փոխանցել զինված ուժերին, ինչպես նաև՝ քրեական հետապնդումներ սկսել այն զինվորականների նկատմամբ, ովքեր հանդես են գալիս այս իշխանության քննադատության դիրքերից կամ բանակում «ըմբոստի», չզիջողի անուն ունեն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:
D քառյակի առաջատարների կհանդիպեն Ուեմբլիում: Գարեթ Սաութգեյթի ֆուտբոլիստները հաստատ կխաղան հաղթելու համար, իսկ տնային աջակցությունը նրանց ուժ ու վստահություն կտա: Չեխերը, ամենայն հավանականությամբ, խաղալու են պաշտպանողական և կփորձեն խաղը հյուսել կիսապաշտպանությունում: Երկու թիմերի կիսապաշտպանների մակարդակն ու պատրաստվածությունը կարևոր դեր կխաղան խաղում:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնում է ընտրակաշառք տալու և ստանալուջ կասկածանքով 2 անձի մեղադրանք առաջադրելու մասին։
Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է Իսպանիայի հավաքականի՝ Եվրո-2020-ի խաղը:
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Երևանի «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։
Նոյեմբերի 9-ից այս կողմ իմ քաղաքական գնահատականները մնում են անփոփոխ։
Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միությունը բանաձև է ընդունել, որով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Եվրոպական Սուպերլիգայի մասին:
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որում ասված է․
Մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է պաշտպան Սերխիո Ռամոսի՝ «Ռոմա» տեղափոխությամբ:
Ընտրությունների այս արդյունքներով նիկոլաթուրքերը, ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիներն ամրագրեցին հայ ժողովրդի համաձայնությունը Արցախը հանձնելու և հայկական պետականության աստիճանաբար ապամոնտաժման հետ։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու փորձերն անընդունելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենի կողմից կատարված յուրացման դեպքի հանգամանքները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ:
Ռուսաստանը հունիսի 22-ին հանում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Երկու երկրների միջեւ թռիչքները դադարեցվել էին ապրիլի 15-ից՝ Թուրքիայում ստեղծված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով:
Դատարանը քննում է Արմեն Չարչյանի կալանքի միջնորդությունը. ՈւՂԻՂ։
Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի չագուճացավ է, հեսա չագուճի հետ կծանոթանաք՝ կտենաք ոնց է լինում, սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից… դու այլեւս ինձ չես տեսնելու, աստղե՛ր ես տեսնելու քո աչքերում».
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում, օկուպացված Շուշիում։
Վասակ Թարփոշյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԿԸՀ–ից պատճենված այս լուսանկարը՝ գրելով․ «Ո՞նցա լինում, որ մասնակցում ես ընտրությանը, քվեարկում, բայց ԿԸՀ հրապարակած ցուցակում անվանդ դիմաց ո՛չ ստորագրություն կա, ո՛չ կնիք»։
«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 21.06.2021թ.-ին Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը 22.06.2021թ.-ին բավարարվել է:
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել տարհանվել է ևս մեկ աճյուն: