«Միամիտ լոռեցի եմ, ուզում եմ իմանամ՝ ինչո՞ւ են Ադրբեջանում ոգևորվել ընտրության արդյունքներով». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոյեմբերի 9-ից այս կողմ իմ քաղաքական գնահատականները մնում են անփոփոխ։

Կապիտուլյանտները ձախողեցին ամեն բան, բերեցին պատերազմ, ստորագրեցին նվաստացուցիչ կապիտուլյացիոն հայտարարություն, պարտության սիմվոլ դարձան եւ Հայաստանը դարձրին աշխարհաքաղաքական մանրադրամ։

Եթե նույնիսկ նրանք ստանային 3 մլն ձայն, միեւնույնն է՝ նրանք համազգային աղետի,խայտառակության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են։

Իսկ «պողպատե հաղթանակ» տոնողներին ասեմ, որ հազար ընտրություն էլ «հաղթեք» մեկ է ՝ պատմության մեջ կմնաք Հայաստանի նորագույն շրջանի միակ պարտված եւ հողատու կառավարություն։

Հ.Գ. Միամիտ լոռեցի եմ, ուզում եմ իմանամ՝ ինչո՞ւ են Ադրբեջանում ոգեւորվել ընտրության արդյունքներով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930