Բաժիններ՝

Մոուրինյոն ցանկանում է Ռամոսին հրավիրել «Ռոմա»

Մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է պաշտպան Սերխիո Ռամոսի՝ «Ռոմա» տեղափոխությամբ:

35-ամյա ֆուտբոլիստն այս ամռանը դարձավ ազատ գործակալ՝ 16 տարի անց հեռանալով «Ռեալից»:

Ռամոսին առաջարկվել է պայմանագիր՝ տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով: Իսպանացին մտածելու ժամանակ է խնդրել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողին հավակնում է նաև ՊՍԺ-ն:

Մոուրինյոն ու Ռամոսը միմյանց ճանաչում են Մադրիդի «Ռեալում» միասին աշխատելուց:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930